484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խաղաղապահների մասին ֆոտոցուցահանդես է բացվել ԵՊՀ–ում
17:52
02 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ՆԱՏՕ–ի շաբաթն է մեկնարկել Երևանի պետական համալսարանում Կոսովոյում և Աֆղանստանում հայ խաղաղապահների գործունեության մասին։

«Այս ցուցահանդեսը գերազանց հնարավորություն է պատմել հանրոթյանը հայ խաղաղապահների մասին։ Հայաստանի հետ աշխատանքը դաշինքի կարևորագույն նպատակն է Եվրաատլանտյան ուղղության անվտանգության ապահովման համար»,– հայտնել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ–ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն։ Նա միաժամանակ բարձր է գնահատել հայ խաղաղապահների պրոֆեսիոնալիզմը։

Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳՆ սպառազինությունների և միջազգային անվտանգության վերահսկողության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, ՆԱՏՕ–ի շաբաթը Հյուսիսատլանտյան դաշինքի և Հայաստանի գործակցության մի մասն է;

«Ամեն տարի, անցկացնելով այդ միջոցառումը, մենք փորձում ենք պատմել հայ հասարակայնությանը Հայաստանի և ՆԱՏՕ–ի բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև դաշինքի գործունեության մասին... Միջազգային անվտանգությունը և ճգնաժամային իրավիճակները համակողմանի ընդգրկվածություն են պահանջում։ Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին միշտ բարձր են գնահատել ՆԱՏՕ–ի անդամ երկրները»,– նշել է նա։

Ըստ նրա, ՄԱԿ–ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության առումով առաջին քայլը հայկական համակազմի տեղակայումն էր Լիբանանի հարավում։

«Հայաստանը կշարունակի զարգացնել իր խաղաղարար հնարավորությունները, մենք կմասնակցենք այն տարածաշրջանների խաղաղապահ գործողություններին, որտեղ կա դրա անհրաժեշտությունը»,– նշեց նա։

Հայաստանը մասնակցում է միջազգային խաղաղապահ առաքելությունների է մասնակցում 2004 թվականից։ Այս պահին հայկական համակազմեր են տեղակայված Կողովոյում, Աֆղանստանում, Հայաստանի խաղաղապահները ՄԱԿ–ի հովանու ներքո առաքելություն են իրականացնում Լիբանանում։

Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև գործակցությունը ներկայում կառուցվում է Հայաստան–ՆԱՏՕ (Individual Partnership Action Plan - IPAP) անհատական գործընկերության ծրագրին համապատասխան, որը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին։ Հայաստանի մասնակցությունն IPAP–ին ենթադրում է ՆԱՏՕ–ի հետ տարածաշրջանային անվտանգության, այդ անվտանգության ռազմավարության մշակման, Հայաստանի ռազմական դոկտրինայի, պաշտպանական և բյուջետային ծրագրման գործընթացի կատարելագործման և այլ հարցեր։


2007 թվականի մարտից Երևանում գործում է ՆԱՏՕ–ի լրատվական կենտրոնը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: