415.63
4.18
390.04
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայ դիվանագետը բացատրել է, թե ինչու է Երևանը ՄԱԿ–ում Ղրիմի ուկրաինական բանաձևի դեմ քվեարկել

16:40
17 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի` ՄԱԿ–ին առընթեր մշտական ներկայացուցչի տեղակալ Տիգրան Սամվելյանը բացատրել է, թե ինչու է Երևանը քվեարկել Ղրիմի ուկրաինական բանաձևի դեմ։

ՄԱԿ–ի սոցիալական և հումանիտար հարցերի կոմիտեն (երրորդ կոմիտեն) նոյեմբերի 15–ին Ղրիմում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձև է ընդունել։ Փաստաթղթին կողմ են հանդես եկել 73 պետություն, այդ թվում` ԱՄՆ–ն և Եվրոպայի երկրների մեծամասնությունը, 76 երկիր ձեռնպահ մնաց, 23–ը դեմ քվեարկեցին։ Հայաստանը, Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի, Սերբիայի, Կուբայի, Հնդկաստանի, Ղազախստանի հետ միասին, դեմ է քվեարկել։

Դիվանագետի` Facebook–ում Հայաստանի ԱԳՆ էջում տեղադրած հայտարարությունում ասվում է, որ Երևանը միշտ կողմ է ժողովրդավարությանը, մարդու հիմնարար ազատություններին և իրավունքներին, այդ թվում` ժողովուրդների իրավահավասարությանը և ազգերի ինքնորոշման իրավունքին։

«Մեր կարծիքով, մարդու իրավունքների հետ կապված իրավիճակները պետք է քննարկվեն և դիտարկվեն այդ ոլորտի միջազգային օրենսդրության մաս համարվող սկզբունքների և նորմերի հիման վրա»,– նշեց նա։

Դիվանագետն ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում ներկայացված բանաձևը տարածքային ամբողջականության սկզբունքների հղումներ է պարունակում, որոնք ընտրողաբար կիրառվել են միջազգային այլ սկզբունքների հաշվին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման հաշվին, և դուրս են գալիս փաստաթղթի հնչեցրած նպատակների շրջանակից։

«Առաջնորդվելով հետևողական դիրքորոշմամբ` Հայաստանը չի կարող սատարել այն մոտեցումներին, որոնք հիերարխիա են սահմանում միջազգային իրավունքի սկզբունքների միջև»,– ասվում է հայտարարությունում։ Սամվելյանը հիշեցրեց, որ հայկական կողմը համապատասխան բանաձևին դեմ է քվեարկել նաև 2014 թվականին, և այդ պահից մոտեցումները չեն փոխվել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:56
24 Ապրիլի 2024
Էրդողանը Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայում բնակվող հայ համայնքին
Էրդողանը ապրիլի 24-ի ուղերձում ցավակցություն է հայտնել «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին»
16:10
23 Ապրիլի 2024
Ղազախստանն առաջարկել է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ղազախստանը դիմել է Բաքվին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով
16:02
23 Ապրիլի 2024
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և Սփյուռքին վտանգ է սպառնում Հայաստանի իշխանությունների կողմից. թուրքագետ
Թուրքագետը կարծում է, որ շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։
15:35
23 Ապրիլի 2024
Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, Փաշինյանը դա հասկանում է․ Էրդողանը՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Էրդողանն ասել է, որ հուսով է, որ «Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին պայծառ ապագայի համար»
17:07
22 Ապրիլի 2024
Անվտանգության բնական գծերը քանդվում են․ ԱԳ նախկին նախարարը քննադատում է Երևանի և Բաքվի միջև սահմանների հարցով համաձայնությունը
Միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմաններով, չեն ապահովի անվտանգությունն ու կայունությունը, կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը
12:12
19 Ապրիլի 2024
Արցախից ռուս խաղաղապահների հեռացումը կարող է վկայել Կովկասում ՌԴ–ի ազդեցության որոշակի նվազման մասին․ Մարկեդոնով
Ռուս խաղաղապահների հեռանալն Արցախից կարող է վկայել ազդեցության որոշակի նվազման մասին, կարծում է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը
16:07
18 Ապրիլի 2024
«Սա այն բանի օրինակն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
ԱՄՆ–ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից
13:12
18 Ապրիլի 2024
Իրանցի վերլուծաբանը զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ Ոսկանյան
Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. իրանցի վերլուծաբանը զգուշացնում է
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
09:49
15 Ապրիլի 2024
Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան
16:07
12 Ապրիլի 2024
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա