ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը, հայտնել է հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Հայաստանի և Եվրամիության համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել նոյեմբերի 24–ին Բրյուսելում Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
«Առաջիկայում փոփոխություններ սպասել չարժե, սակայն համաձայնագրի հիմքում ընկած սկզբունքները, երկու կողմերի` դրանց իրագործման ուղղությամբ քրտնաջան աշխատելու նպատակներն ու ձգտումը խոսում են այն մասին, որ ժամանակի ընթացքում Հայաստանի քաղաքացիները կտեսնեն համաձայնագրի ստորագրման օգուտը»,– ասել է Սվիտալսկին։
Դիվանագետը նշել է, որ Հայաստանի և ԵՄ–ի համաձայնագիրը կնպաստի երկրի քաղաքական գործընթացների ժողովրդավարացմանը, շուկայական մրցունակ տնտեսության կայացմանը, հայկական շուկան ավելի գրավիչ կդարձնի եվրոպական ընկերությունների համար, ինչն ընդհանուր առմամբ կազդի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի վրա։
Загружается новость ...
"Право"
Նա նաև նշել է, որ ամենաբարդը սկսվում է այժմ, երբ երկու երկրների միջև համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն։
«Համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում, բայց շատ կարևոր է, որ մենք դրանք լավագույնս օգտագործենք։ Այժմ մենք պատրաստում ենք դրա իրագործման անհրաժեշտ նյութատեխնիկական բազան։ Այդ իսկ պատճառով ժամանակն է ավելի ինտենսիվ աշխատելու` լավագույն արդյունքներին հասնելու համար»,– ասել է Սվիտալսկին։
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նրանից հետո, երբ ԵՄ–ի բոլոր 28 անդամ երկրները և Հայաստանը վավերացնեն այն։ -0-