ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բուժում է անցնում, հայտնում է
Today.kz կայքը։
«Մրսածության հետ կապված` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բուժում է ստանում»,– ասվում է հաղորդման մեջ։
Ինչպես հայտնի է դարձել Today.kz–ի թղթակցին, պետության ղեկավարի` հոկտեմբերի 12-14–ին Ադրբեջան և Հայաստան նախատեսված այցերը չեղյալ են հայտարարվել։ Հայաստանում Նազարբաևը պետք է մասնակցեր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին պետության ղեկավարների մակարդակով։ -0-