425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Գերմանացի պատգամավորը բացատրել է, թե ինչու չի սատարել Հայոց ցեղասպանության բանաձևին

12:15
03 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Բեթինա Կուդլան միակն էր գերմանացի խորհրդարանականների նիստում ներկա գտնվածներից, ով դեմ էր քվեարկել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։ Այդ մասին հայտնել է Spiegel Online–ը։

Կուդլան հիմնավորել է իր որոշումը, մասնավորապես, նրանով, որ իր կարծիքով, Բունդեսթագի խնդիրը չէ պատմական գնահատական տալ այլ պետություններում կատարված իրադարձություններին։ Դա պետք է անի իրադարձությունների կողմ համարվող երկիրը, տվյալ դեպքում` Թուրքիան, կարծում է նա։

«Քաղաքական և ֆինանսական հետևանքներն անկանխատեսելի են»,– գրել է պատգամավորը սոցցանցի իր էջում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ըստ նրա, Հայաստանը կարող է փոխհատուցման պահանջներ ներկայացնել։ «Այդ որոշումը (բանաձևի ընդունումը) բեռ կդառնա Թուրքիայի հետ հարաբերություններում և կդժվարացնի ԵՄ և Թուրքիայի միջև փախստականների վերաբերյալ համաձայնագրի իրագործմանը»,– կարծում է Կուդլան։ «Եթե գործարքը տապալվի, ապա դա մարդասիրական ծանր հետևանքներ կունենա, և Գերմանիայի համար ֆինանսական բեռը կավելանա»,– նշել է խորհրդարանականը։

Ավելի վաղ Բունդեսթագը բացարձակ մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանող բանաձև։ Նիստին ներկա պատգամավոր Բեթինա Կուդլան դեմ է քվեարկել, մեկ խորհրդարանական` ձեռնպահ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ