ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները, «Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովի ընթացքում ասել է հայազգի թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը։
Երևանում անցկացվում է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։
«Դժբախտաբար, Էրդողանը մերժել է ժողովրդական սկզբունքները և ստեղծել է կոալիցիա ազգայնական ուժերի հետ», – ասել է նա։
Загружается новость ...
"Право"
Նա ընգծել է նաև, որ Թուրքիայում անցկացված սահմնադրական փոփոխությունները հանգեցրել են նրան, որ մեկ մարդ կարողացել է լռեցնել մամուլը, խորհրդարանը և պետական կառույցները։
«Նոր սահմանադրությունը կարող է հանգեցնել նրան, որ հայերը, հույները և ուրիշ ժողովուրդները նորից կհայտնվեն նույն աղետը վերապրելու վտանգի առաջ», – ասել է Փայլանը։
Նրա խոսքով, դեպքերի նման զարգացման պատճառն այն է, որ Թուրքիան մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել Հայոց ցեղասպանության համար։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և Չեխիայի խորհրդարանը: -0-