535.56
7.43
479.72
+23
Եղանակը Երևանում
Հայ

«Ես բոլորի հետ եմ այդպես շփվում». Փաշինյանը Պուտինի հետ հարաբերություններ կառուցելու խորհուրդներ է տվել Զելենսկուն

21:32
23 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Չեմ կարծում, որ նրան բարդ կլինի (շփվել Պուտինի հետ)։ Այստեղ մի պայման կա. եթե լինես ուղիղ, ազնիվ, առանց նենգ մտքերի, ապա դժվար չի լինի։ Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել», – ասել է նա։

Նրա խոսքով, այս խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը։ «Կարծում եմ, որ ցանկացած մարդ դա կգնահատի, եթե տեսնում է, որ զրուցակիցը չի փորձում խաբել, խորամանկել, ինչ–որ բան կեղծել։ Կարծում եմ, որ սա շատ–շատ ճիշտ գործելաոճ է բոլոր հարաբերություններում», – ասել է ՀՀ վարչապետն ու ավելացրել. «Միգուցե դիվանագիտության, միջազգային հարցերում դա այնքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ եմ այդպես շփվում»։ 

Վլադիմիր Զելենսկին հաղթել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում։ Ուկրաինայի ԿԸՀ–ի կողմից քվեաթերթիկների 100%–ի մշակումից հետո նրա օգտին է քվեարկել ընտրողների 73,22%–ը, Ուկրաինայի ներկա նախագահ Պյոտոր Պորոշենկոյի օգտին` 24,45%–ը։ Պորոշենկոն ընդունել է սեփական պարտությունն ու հայտարարել, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից։

Ընտրությունների օրը երեկոյան Նիկոլ Փաշինյանը Twitter–ի իր էջում ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, ինչպես նաև վստահություն հայտնել, որ նոր նախագահը «կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերությունները դուրս գան նոր մակարդակի վրա»։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:54
17 Մայիսի 2019
Փաշինյանը մեկնաբանել է Արցախի նախագահի երաշխավորությունը Քոչարյանի համար
ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արցախի նախագահի երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի համար:
19:43
16 Մայիսի 2019
Բելառուսի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի 2020թ.–ից. Սեմերիկով
Բելառուսի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի 2020թ.–ից։
15:45
16 Մայիսի 2019
Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Հելսինկի
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Հելսինկի:
15:34
16 Մայիսի 2019
ՀՀ ԱԽ քարտուղարը և Թրամփի հատուկ օգնականը քննարկել են Ղարաբաղյան հիմնահարցը
Մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
10:28
16 Մայիսի 2019
Միհրան Պողոսյանին կարտահանձնեն. թերթ
Միհրան Պողոսյանին, ամենայն հավանականությամբ, կարտահանձնեն:
17:45
15 Մայիսի 2019
Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող խանգարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին. դեսպան
«Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող և չեն սահմանափակում փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի կամ այլ գործընկերների հետ», - ասաց նա:
13:00
15 Մայիսի 2019
ՀՀ վարչապետը ՉԺՀ պետական խորհրդի նախագահի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները (ՖՈՏՈ)
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ։
11:12
15 Մայիսի 2019
Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումն անամպ չի անցել. ԶԼՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել:
19:25
14 Մայիսի 2019
Արցախի նախագահը կգա դատարան Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար. Ալումյան
Արցախի նախագահը կգա դատարան Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար։
17:18
14 Մայիսի 2019
Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը. ՉԺՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:
14:06
14 Մայիսի 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Չինաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մայիսի 14-ի երեկոյան տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:
00:27
14 Մայիսի 2019
Փաշինյանն Ադրբեջանի նախագահի և Արևելյան գործընկերության երկրների մյուս առաջնորդների հետ մասնակցել է կազմակերպության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Արևելյան գործընկերության երկրների մյուս առաջնորդների հետ մասնակցել է կազմակերպության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: