ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում հրապարակել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը: Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այս տարվա նոյեմբերին: Փաստաթուղթը Հայաստանի և ԵՄ-ի միջև` ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա հիմնված քաղաքական և տնտեսական գործակցության ամրապդնման նոր հարթակ է ձևավորում:
Նոր փաստաթուղթը որոշակիորեն զուգակցվում է ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի մասին նախագծի հետ, որը Հայաստանը պետք է ստորագրեր 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում, բայց չստորագրեց, քանի որ հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու և եվրասիական ինտեգրմանը մասնակցելու իր մտադրության մասին:
Նոր համաձայնագրում, մասնավորապես, դիտարկվում են Հայաստանի և ԵՄ-ի փոխգործակցության հնարավորություններն այնպիսի կարևոր հատվածներում, ինչպիսիք են` տրանսպորտը, էներգետիկան, առևտուրը և ներդրումային նախագծերը:
Սակայն համաձայնագրում կա մի կետ, որը վերաբերում է ԵՄ-ի` Մեծամորում գտնվող հայկական ատոմակայանը փակելու պահանջին, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել հայ փորձագիտական հանրության շրջանում:
Այսպես, «Էներգետիկ գործակցությունը, ներառյալ միջուկային անվտանգությունը» գլխում նշվում է, որ փոխգործակցությունը պետք է ընդգրկի Մեծամորի ԱԷԿ-ի փակումն ու գործունեության անվտագ դադարեցումը և այդ նպատակով «ճանապարհային քարտեզի» կամ ԱԷԿ-ն այլ, էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման ապահովման այլընտրանքային միջոցներով փոխարինելու գործողությունների հրատապ ընդունումը:
Միաժամանակ Հայաստանի համար կարևոր է շարունակում մնալ ատոմակայանի աշխատելը, քանի որ այն համարվում է էներգետիկ անվտանգության երաշխավոր:
Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։
Միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները բազմիցս հայտարարել են, որ հայկական ԱԷԿ-ը համապատասխանում է անվտանգության բոլոր պահանջներին, և դրա գործունեությունը վտանգ չի ներկայացնում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում