439.88
4.45
403.71
+2
Եղանակը Երևանում
Հայ

ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել

18:38
27 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է պաշտոնանկ արվել:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանի ընթացքում ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել փաստաթուղթը, որը թույլ է տալիս ԵԽԽՎ ղեկավարին պաշտոնանկ անելու մեխանիզմեր ստեղծելու բանաձև ընդունել: Այն կարող է հանգեցնել մոտ ապագայում ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթաց սկսելուն։

Ագրամունտը համարվում է Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստը ԵԽԽՎ-ում և մեղադրվում է 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Նա նաև մեղադրվում է հայկական պատվիրակության նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի համար։

Загружается новость ... "Право"

Բանաձևն ընդունվել է «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» նախագիծի հիման վրա: Այն մշակել է Շվեյցարաիայի ներկայացուցիչ Լիլիան Մորի Պասկիեն, ով գլխավորել է ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովը:

Բանաձևի ընդունումը կապված է նաև Ագրամուտի` մարտին Սիրիա կատարած այցի հետ, ինչը նրան քննդատության թիրախ էր դարձրել ինչպես կառուցի ներսում, այնպես էլ Եվրախորհրդարանում:

Սակայն քաղաքական գործչի անհապաղ պաշտոնաթողության մասին բոլոր պահանջները փակուղի էին տանում, քանի որ ԵԽԽՎ-ն չի նախատեսում պատշոնանկություն` ընտրովի պաշտոնյաների համար: Ներկայում նախագահը պաշտոնից կարող է հեռանալ միայն կամավոր հրաժարականի միջոցով: Սակայն Ագրամունտն արդեն մի քանի ամիս հրաժարվում է դա անել։

Ընդունված բանաձևն ամրագրում է ընտրված պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու հնարավորությունը, որը հրապարակվում է 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը վեհաժողովում քվեարկության է դրվում հրապարակումից 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտը կարող է կատարվել էլեկտրոնային քվեարկությամբ, այն ընդունված կհամարվի, եթե ստանա ձայների 2/3-ի հավանությունը։

Կանոնակարգում կատարված փոփոխության տեքստում, մասնավորապես, ասվում է. «Խորհրդարանական վեհաժողովն իրավունք ունի դադարեցնելու ԵԽԽՎ նախագահի կամ նրա տեղակալներից որևէ մեկի պարտականությունները վստահության բացակայության պատճառով կամ եթե նրա կատարած պարտականություններն այլևս չեն համապատասխանում իր առջև դրված պահանջներին: Ինչպես նաև, դա կարող է տեղի ունենալ, եթե նա լուրջ սխալ է թույլ տվել` մեկ կամ մի քանի անգամ կոպտորեն խախտելով ԵԽԽՎ անդամների էթիկայի կանոնները»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում