478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության մասին պայմանագիրը
19:38
04 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում վավերացրել է երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

Պայմանագրի վավերացմանը կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ` 7, ձեռնպահ` մեկ։

Այսպիսով, խորհրդարանական վեց խմբակցություններից հինգը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց Երկիրը», ՀՅԴ–ն և Հայ ազգային կոնգրեսը կողմ են քվեարկել երկրի` ԵՏՄ–ին միանալու պայմանագրին։

Դեմ է քվեարկել միայն «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը և մի քանի պատգամավորներ։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։

Ինչպես ավելի վաղ հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, փաստաթղթում ներկայացված են ԵՏՄ մարմինների հիմնական սկզբունքներն ու իրավական նորմերը, լիազորությունները և դրանց ընդունած որոշումների ընդունումն ու իրականացումը։ Համաձայնագրում նաև կան դրույթներ, որոնք վերաբերում են բյուջետային և ֆինանսական հարցերի։

«Փաստաթղթով նախատեսված է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դառնում պայմայնագրի` ուժի մեջ մտնելու պահից»,– ասաց Կարայանը։

Նա նշեց, որ ԵՏՄ–ի նպատակը Միության անդամ երկրների կայուն աճի համար պայմանների, ընդհանուր աշխատաշուկայի և բազմակողմանի գործակցություն ստեղծելն է։

«Հաշվի առնելով, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի ԵՏՄ անդամ երկրների հետ, պայմանագրով նախատեսված է երրորդ երկրներից ներկրվող ապրանքների տեղափոխման կարգը, և ընդգրկված են դրույթներ, որոնք թույլ են տալիս բացառել հայ ձեռնարկատերերի համար բոլոր հնարավոր խոչընդոտները»,– ասաց Կարայանը։

Ըստ նրա, դա թույլ կտա անարգել արտահանել հայկական արտադրանքը ԵՏՄ երկրներ, նվազեցնել մաքսային ծախսերը, ինչպես նաև կնպաստի Հայաստանում արտադրության աճին։

Պայմանագրի վավերացմանը կողմ քվեարկած բոլոր խմբակցությունները, ընդհանուր առմամբ, իրենց դիրքորոշումը հիմնավորել են անվտանգության նկատառումներով և երկրի համար տնտեսական շահերով։

«Գաղտնիք չէ, որ այն, ինչ կարող է մեզ տալ ԵՏՄ–ն և ՀԱՊԿ–ն, չի կարող տալ Եվրամիությունը։ Սակայն ԵՏՄ–ի անդամակցությունը բոլորովին չի նշանակում ԵՄ–ի հետ հարաբերությունների խաթարում։ Խելամիտ քաղաքականության արդյունքում մենք կարող ենք ԵՏՄ–ի և Եվրոպայի միջև «պատուհան» դառնալ»,– նշեց «Օրինաց Երկիր» ընդդիմադիր խմբակցության Հեղինե Բիշարյանը։

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ «տեսանելի ապագայում Հայաստանն անվտանգության ներկայիս համակարգի այլընտրանք չի ունենա»։ «Իսկ այդ համակարգը սերտորեն կապված է ՌԴ–ի հետ»,– նշեց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ ԵՏՄ–ն Հայաստանի համար մասնավորապես, գյուղմթերքի գծով արտահանման ծավալներն էապես մեծացնելու հնարավորություն կտա։

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ԵՏՄ–ի անդամակցությունը, նախևառաջ, տնտեսական որոշում է, ոչ թե քաղաքակիրթ ընտրություն։

«Մեր առջև բացվում է 170–միլիոնանոց շուկա, հետևաբար` մեծ հնարավորություններ հայկական ապրանքների իրացման համար»,– ընդգծեց նա։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության` վավերացմանը դեմ քվեարկելու որոշումը բացատրեց նրանով, որ ԵՏՄ–ին միանալու որոշումը ոչ թե տնտեսական, այլ հենց քաղաքական է, «և, այսպիսով, Հայաստանն իրեն փակուղի է տանում` ամրապնդելով իր շրջափակումը»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: