478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+33
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ն իրական տնտեսության գոտի է, և այն հզորանալու է. փորձագետ
11:46
26 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությունն իրական տնտեսության գոտի է, ասել է ռուս քաղաքագետ, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Դմիտրի Պոլիկանովը` պատասխանելով եվրասիական ինտեգրման գործընթացների ֆոնին ԱՊՀ երկրների ապագայի մասին հարցին։ 

«ԱՊՀ–ն գոյություն ունի որպես հանդիպումների և զրույցների որոշակի ընդհանուր հարթակ։ ԵՏՄ–ն գործնական համագործակցության և գործակցության մեխանիզմ է։ Չեմ կարծում, թե առաջիկայում դրանք միաձուլվեն, որովհետև ԵՏՄ–ն ենթադրում է պարտավորությունների ավելի լուրջ համակարգ, քան ԱՊՀ–ն, որին բոլորը չէ, որ պատրաստ են»,– ասել է Պոլիկանովը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում։

Ըստ նրա, երկու կազմակերպությունները գոյություն կունենան զուգահեռ, ինչպես մի շարք այլ միավորումներ։

«Պարզապես ԱՊՀ–ն ավելի շատ կլինի խորհրդատվությունների վայր և պատմական թույլ հեռանկարներ ունի, իսկ ԵՏՄ–ն իրական տնտեսության գոտի է, այդ իսկ պատճառով կհզորանա»,– ընդգծել է Պոլիկանովը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է ԵՏՄ–ի լիիրավ մասնակից, որը գործունեությունը կսկսի 2015 թվականի հունվարի 1-ից։

Միջազգային քաղաքականության արդիական հարցերի շուրջ Հայաստանի լրագրողների հետ զրուցում են փորձագետները, վերլուծաբանները և քաղաքական գործիչները «Արդիական երկխոսություններ հայկական մեդիայի համար» նախագծի շրջանակում։

«Ռեգիոն» (Հայաստան) հետազոտական կենտրոնի նախագծին օժանդակում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին: