481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար Հայաստանը ԵՄ–ի հետ նոր պայմանագիր կնքելու հույս ունի. Էկոնոմիկայի նախարարություն
18:07
11 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության որոշ ձևաչափերի սահմանումից հետո Երևանը կկարողանա նոր պայմանագիր ստորագրել ԵՄ–ի հետ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ։

«Եվրամիությունը հասկանում և ընդունում է Հայաստանի` եվրասիական ինտեգրման ուղղությամբ զարգանալու որոշումը։ ԵՄ–ն ինքն է շահագրգռված Հայաստանի հետ, նախևառաջ, մասնավոր հատվածի զարգացման, ՓՄՁ աջակցության և տնտեսական քաղաքականության առումով, հարաբերությունների զարգացմամբ, խորացմամբ և ընդլայնմամբ»,– երեքշաբթի լրագրողներին ասաց Ճշմարիտյանը։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն ներդրողներից է, եթե ոչ ամենախոշորը։

«ԵՄ–ն մեր երկրի խոշոր առևտրային գործընկերն է, հետևաբար, եվրոպացի գործարարները նույնպես շահագրգիռ են խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ»,– ավելացրեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրվի քաղաքական մասով, Ճշմարիտյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ ԵՄ–ի հետ քննարկումներ դեռ չեն անցկացվել։

«Մենք պատրաստ ենք համագործակցել ԵՄ–ի հետ առավելագույն չափով, այնքան, որքան դա չի հակասում Հայաստանի միջազգային պարտավորություններին։ Այժմ բանակցություններ են տարվում, և հենց սահմանվի համագործակցության ձևաչափը, մենք կտեղեկացնենք հանրությանը։ Մտադիր ենք պահպանել համագործակցությունը բոլոր ուղղություններով»,– ասաց նախարարը։

Ճշմարիտյանը նշեց նաև, որ Հայաստանը կարող է դառնալ այն հարթակը, որի շնորհիվ եվրոպացի գործարարները կկարողանան իրենց արտադրանքն արտահանել  ԵՏՄ շուկա և հետադարձ ուղղությամբ։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: