480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարները պարզ կդառնան կառույցին միանալուց հետո. ԳԴՀ դեսպան
14:49
03 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հետագա հեռանկարները պարզ կլինեն Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

«Հայաստանը, թեև չի ստորագրել (Եվրամիության հետ ասոցացման) փաստաթուղթը Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում, բայց նաև չի ասել «ոչ» ԵՄ-ի հետ հարաբերություններին` հայտարարելով Եվրոպայի հետ կապերը պահպանելու պատրաստակամության մասին»,- ասաց Մորելը` ավելացնելով, որ նոյեմբերին ծրագրված է ԵՄ–ի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը:

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Հայաստանը և ԵՄ-ն հանդես են եկել Ասոցացման և ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագրերի նախավավերացումից պաշտոնապես հրաժարվելու մասին` հաշվի առնելով Երևանի նոր միջազգային պարտավորությունները:

«Վիլնյուսում Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է փաստաթուղթ, որն ամրագրել է դեպի Ասոցացում ճանապարհի բոլոր ձեռքբերումները»,- նշեց Մորելը:

Ըստ նրա, այդ փաստաթուղթը կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման հիմքը:

«Եվրոպան սպասում է, որ Հայաստանը բացատրի, թե ինչպես է պատրաստվում առաջ ընթանալ ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այնուհետև պարզ կլինի, թե ինչպես պետք է սահմանել այդ կապերի ձևաչափը»,- ասաց դեսպանը:

Հինգշաբթի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ռումասը հայտնել է լրագրողներին, որ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել Մինսկում:

Հայաստանը հայտարարել է ՄՄ-ին միանալու և ԵՏՄ-ի ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին 2013 թվականի սեպտեմբերին: Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն այս տարվա մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են պայմանագիր Եվրասիական տնտեսական միության մասին: Այն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: ՌԴ Պետդուման վավերացրել է պայմանագիրը սեպտեմբերի 26-ին:
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության և ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան հայտնել էր, որ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կարող է դառնալ արդեն 2015 թվականի հունվարի 2-ից:
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։