478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է
12:32
08 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի/. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 8-ին ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Տանկիստի օր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները ազգային բանակի կազմում ստեղծված առաջին կանոնավոր ստորաբաժանումներից են: 1992 թվականի հոկտեմբերի 8-ին գրեթե ամբողջությամբ ձևավորվեց ՀՀ ԶՈւ տանկային զորամասը, իսկ հետագա տարիներին` շարունակեցին կատարելագործվել ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները:

Անվիճելի է, որ հայ տանկիստներն անցել են երկար և փառավոր ուղի: Նրանք իրենց խիզախությամբ աչքի են ընկել Արցախյան ազատամարտի տարիներին, որի ընթացքում գրագետ մարտավարության շնորհիվ կարողացել են ոչ միայն վարել բազում նշանակալից մարտեր, այլև նվազագույնի հասցնել սպառազինության ոլորտում հակառակորդի ռազմական գերազանցությունը: Տանկային ստորաբաժանումները գերազանց են կատարել իրենց առջև դրված բոլոր խնդիրները հարձակման և պաշտպանության գծում:

Զինված ուժերի զարգացմանը համահունչ, հայ տանկիստները կատարելագործել են տանկի վարման և դրա կառավարման մեթոդներն ու ձևերը: Հայ տանկիստներն իրենց արհեստավարժությունը և մարտական պատրաստության բարձր մակարդակը ցուցադրել են նաև միջազգային մի շարք վարժանքների ընթացքում` ապացուցելով, որ մարտունակ են և պատրաստ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: