478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ռուսական ռազմակայանում բաց դռների օր է հայտարարվել
12:26
01 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ ցամաքային զորքերի օրը Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում բաց դռների օր էր հայտարարվել, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը մասնակցում էին Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը, «Անքակտելի եղբայրություն 2015» համատեղ խաղաղապահ զորավարժության մասնակիցները, որն անցկացվում է Երևանի «Բաղրամյան» զորավարժարանում և ռուսական դպրոցների բարձր դասարանցիները։

Հյուրերին ցուցադրեցին ռուսական միավորման ռազմական տեխնիկան, զինծառայողների ժամանակակից հանդերձանքը, կապի, հետախուզման արդիականացված համալիրներն ու անօդաչու ավիացիոն զինտեխնիկայի գործնական աշխատանքը։

Այցելուները շրջել են զինծառայողների կացարաններով, եղել սննդի ընդունման կետերում, սպորտով զբաղվելու և հանգիստն անցկացնելու համար նախատեսված տարածքներում։ Հյուրերը նաև այցելել են ռազմակայանի «Զինվորական փառքի» հուշահամալիրի զորամասի թանգարան, որտեղ ծաղիկներ են տեղադրել Ռուսաստանի հերոս գեներալ–լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի մոտ։

Տոնական միջոցառումն ավարտվել է զինծառայողների ֆիզիկական և շարային պատրաստության ցուցադրական ելույթով, ինչպես նաև հագեցած համերգային ծրագրով, որը ներկայացրել է Կենտրոնական ռազմական օկրուգի երգ ու պարի համույթի և Գյումրու ռազմական կայազորի գեղարվեստական կոլեկտիվը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։