487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սահմանին իրավիճակը վերահսկելի է. Օհանյան
21:11
16 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 16. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի սահմանին իրավիճակը վերահսկելի է, հայտարարել է Հայաստանին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կենտրոնական հավաքակայան այցելության ժամանակ։

«Շփման գծում գտնվող զինծառայողներն ունեն բարձր մարտական ոգի և նրանց կամքն անսասան է»,– ընդգծել է նա։

Նախարարի խոսքով` զինծառայողների և հրամանատարության ճիշտ ու խելամիտ գործողությունների շնորհիվ զինվորական ծառայությունը սահմանին ավելի անվտանգ է դարձել։

«Որքան էլ լինեն հրադադարի կանխամտածված խախտման դեպքերը, դրանք համապատասխան պատասխան են ստանում ռազմական ստորաբաժանումների որոշակի գործողությունների տեսքով։ Դրա շնորհիվ ստեղծվել են դիմադրության մեխանիզմներ, որոնք նպաստում են հրադադարի ռեժիմի պահպանմանը»,– ասել է Օհանյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստան զենք առաքելուն` Օհանյանը նշել է, որ սպառազինությունների տեսակներն արդեն ընտրվել են։

«Դրանք ժամանակակից են, հիմնականում կրում են պաշտպանական և կանխարգելիչ բնույթ և նպաստելու են զսպման մեխանիզմների ամրապնդմանը»,– պարզաբանել է նա։

Հունիսի 26–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին կտրամադրի 200 մլն դոլար արտոնյալ վարկ, որը թույլ կտա ընդլայնել հանրապետության զինված ուժերի զինանոցը ժամանակակից զենքով։

Ընդհանուր առմամբ, Օհանյանը գոհունակություն է հայտնել ամառային զորակոչի կազմակերպումից` նշելով, որ արդեն երկրորդ տարին շարունակ զորակոչի տևողությունը կրճատվում է, այդ թվում ավելի որակյալ նախապատրաստական միջոցառումների շնորհիվ։

«Կարծում եմ, որ այսօր գերագույն ռազմական հրամանատարությունը, մեր ժողովուրդը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հիանալի հասկանում է այդ համապետական միջոցառումը կազմակերպելու և այն պատշաճ մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը»,– նշել է նա։

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։