484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական զորախումբը կմնա Աֆղանստանում մինչև ՆԱՏՕ–ի առաքելության ավարտը. Օհանյան
20:27
25 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական զորախումբը կմնա Աֆղանստանում մինչև ՆԱՏՕ–ի «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը, հինգշաբթի Բրյուսելում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հունիսի 25-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական Աջակցություն» վարժական, աջակցության և խորհրդատվական առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը:

«Նախարար Օհանյանը վերահաստատել է մինչև առաքելության ավարտը 131 հոգանոց զորախմբի սահմաններում Աֆղանստանում ռազմակայանների անվտանգության ապահովում իրականացնող հայկական զորախմբի մասնակցության  վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը»,– ասվում է հաղորդագրությունում:

ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների նախարարները քննարկել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության առաջընթացը, քաղաքական և անվտանգության  իրավիճակը, որոշում են կայացրել մինչև 2016թ. մայիսի 1-ը առաքելության երկրորդ փուլին անցնելու վերաբերյալ, որի համաձայն նախատեսվում է ՆԱՏՕ-ի ներկայությունը սահմանափակել միայն մայրաքաղաք Քաբուլի շրջանակներում:

Նույն օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլիի հետ: Նախարարները քննարկել են պաշտպանական համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

ՆԱՏՕ–ի «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելությունը սկսել է գործել Աֆղանստանում 2015 թվականի հունվարի 1–ից ԱՄՆ–ի և դաշինքի նրա դաշնակիցների օպերացիայի ռազմական փուլի ավարտից հետո։ Այն կապահովեն ՆԱՏՕ–ի 28 երկրներ և 14 գործընկեր պետություններ։ Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի համակազմի փոխարեն, որի առավելագույն չափը կազմել է 139 հազար մարդ, 2015 թվականի սկզբին երկրում կտեղակայվի մոտ 12 հազար մարդ։ Առաքելությունը կլինի ոչ մարտական` նատօական զինծառայողները կկարողանան պաշտպանվել, բայց չեն ներգրավվի ռազմական գործողություններում անվտանգության աֆղանական ուժերի հետ։

Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ–ի խաղաղապահ առաքելությանը 2010թ.–ի փետրվարից, այդ ժամանակ երկիր են մեկնել առաջին 40 հայ զինծառայողները։ 2011թ.–ի հուլիսին արդեն 81 հայ զինծառայողներ ձեռնամուխ են եղել Աֆղանստանի հյուսիսում` Մազարի Շարիֆ ռազմաբազայում ծառայություն կրելուն։ Նրանք ապահովել են օդանավակայանի անվտանգությունը, պարեկային ծառայություն կրել և վերահսկել անցումային կետերը։ 2012թ–ի օգոստոսին հայկական զորախմբի առաքելությունը Մազարի Շարիֆում ավարտվել է։

Նույն ամիս Հայաստանի նոր զորախումբը 61 հոգանոց կազմով մեկնել է Աֆղանստան` Մայք Սփեն ռազմաբազայում ծառայություն կրելու համար։ Հայ խաղաղապահներն իրականացնում են ռազմական բազայի հսկիչ–անցումային կետի և հարակից տարածքների պաշտպանություն։ Աֆղանստանում Հայաստանի խաղաղապահ ուժերի զորախմբի նախապատրաստման և տեխնական ապահովման ծախսերն իր վրա է վերցրել Գերմանիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: