483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քաղաքական իրավիճակը չի բացառում ապագայում ցույցերի կրկնությունը. քաղաքագետ
19:53
25 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակը չի բացառում ապագայում նոր հանրահավաքների և ցույցերի կրկնությունը, հինգշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Հունիսի 22–ին նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։ 

Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

«Ընդդիմադիր կուսակցությունները գտնվում են կիսամեռ վիճակում, ընտրություններ որպես այդպիսին չկան, միակ ելքը` նման ցույցերն են։ Հայ ժողովուրդը չի տեսնում այլ ուղի` բացի իր դժգոհությունը հանրահավաքների և ցույցերի միջոցով արտահայտելուց»,– ասել է Իսկանդարյանը։.

Նրա կանխատեսումներով` ներկա իրավիճակը կհարթվի առանց մայդանների, ցուցարարները կցրվեն, բայց ժողովրդի ներսում բողոքը կմնա, ավելին, չի անհետանա նաև քաղաքացիական դժգոհությունը։

Իսկանդարյանը նշել է, որ ցուցարարների շարքում քիչ կան անվճարունակ քաղաքացիներ, բայց դա չի խանգարում նրանց հայտնել իրենց բողոքը։

Քաղաքագետի գնահատականով` Երևանում բողոքի ակցիան կարելի է անվանել ինտերնետային  հանրահավաք, քանի որ այն հիմնականում ձևավորվել է Facebook սոցիալական ցանցում. հանրությունը միավորվել է սոցիալական ցանցերի օգնությամբ։

«Հանրահավաքում հավաքվածների  շուրջ 70-80 տոկոսը հիմնականում Երևանի երիտասարդությունն է։ Չկա կամ առայժմ չկա ինչ–որ քաղաքական կենտրոն, թեպետ այն կարող է ձևավորվել։ Դա բավական բնորոշ է Երևանի համար, մենք արդեն բազմիցս տեսել ենք նման ցույցեր, օրինակ, կենսաթոշակային բարեփոխման ժամանակ»,– նշել է նա։

Ինչպես կարծում է Իսկանդարյանը, ստեղծված իրավիճակում հնարավոր են մի քանի տարբերակներ։«Առաջինը ցույցերի երկարացումն է, երկրորդը` հանրահավաքի տեղափոխումը, օրինակ, հրապարակ, իսկ հետո դրա աստիճանական հանգումը։ Երրորդն իշխանությունների անսպասելի պատասխանն է, ինչը լիովին հնարավոր է։ Չորրորդ հնարավոր տարբերակը փոխզիջումներն են»,– նշել է նա։

Քաղաքագետը հավելել է, որ ցուցարարները չունեն «ճանապարհային քարտեզ», ակնհայտ է վերջնագրի ռազմավարությունը։ «Նրանք (ցուցարարները) պահանջում են, որպեսզի իշխանությունները կատարեն իրենց պահանջները և միայն այդ ժամանակ նրանք կցրվեն»,– ասել է քաղաքագետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։