487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ–ն պետք է զերծ պահի Հարավային Կովկասն արտատարածաշրջանային սպառնալիքներից. Օհանյան
20:46
18 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՆԱՏՕ–ն պետք է զերծ պահի Հարավային Կովկասն արտատարածաշրջանային սպառնալիքներից, հինգշաբթի ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանում ՆԱՏՕ–ի Rose-Roth սեմինարի ընթացքում։

«ՆԱՏՕ-ն, լինելով եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխավորը, պետք է հստակ դերակատարում ունենա Հարավային Կովկասը արտատարածաշրջանային սպառնալիքներից զերծ պահելու գործում, ինչպես նաև տարբեր ձևաչափերում  հակամարտությունների լուծման բանակցային գործընթացին աջակցմանը»,– ասել է Օհանյանը։

Ըստ նրա` տարածաշրջանի երկրների հանդեպ ՆԱՏՕ-ից ակնկալվում է հավասարակշռված մոտեցում, նամանավանդ հակամարտող կողմերի հանդեպ: 

«ՆԱՏՕ-ն պետք է հավասարաչափ բաց լինի բոլոր գործընկերների համար` հավասարաչափ հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանի բոլոր երկրներին, միաժամանակ իրականացնելով այնպիսի նախագծեր, որոնցում երեք երկրները կկարողանան ներգրավվել բազմակող տարածաշրջանային ձևաչափով»,– նշել է Օհանյանը։

Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև գործակցությունը ներկայում կառուցվում է Հայաստան–ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրին(Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան, որը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին։ Բացի այդ, Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ–ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։

ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովի «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում` երկարատև խաղաղության խթանումը տարածաշրջանում» կարգախոսով Rose-Roth սեմինարն է անցկացվում Երևանում հունիսի 18-20–ը։ Սեմինարի ընթացքում քննարկվում են Հայաստանի և հյուսիսատլանտյան հանրության գործակցության, Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս հայկական սփյուռքի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների դերի, Հարավային Կովկասում ՆԱՏՕ–ի գործընկերության, փակ սահմանների, Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգության հարցեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։