478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Շուրջ 1.5 հազար աֆղանցի գրոհայիններ կենտրոնացել են Տաջիկստանի հետ սահմանին
16:14
18 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շուրջ 1.5 հազար աֆղանցի գրոհայիններ, այդ թվում` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորության անդամներ, կենտրոնացել են Աֆղանստանում Տաջիկստանի հետ սահմանին, հայտնել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Տաջիկստանի սահմանապահ զորքերի հրամանատար Ռաջաբալի Ռախմոնալին։

«Օպերատիվ տեղեկատվության համաձայն, գրոհայինները կենտրոնացել են Դաշտի Արչի և Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզի շրջանի Իմամ Շախիբ գավառներում», – հայտնել է նա հինգշաբթի Դուշանբեում մամուլի ասուլիսի ժամանակ ԱՊՀ անդամ–երկրների սահմանապահ զորքերի հրամանատարության միության 73-րդ նիստի արդյունքների համաձայն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով` գրոհայինների թվում կան «Թալիբան» շարժման, «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի, «Իսլամական պետության» խմբավորումների, «Ուզբեկստանի իսլամական շարժման» և «Անսարուլո» անդամներ։ «Նրանք ակտիվ ռազմական գործողություններ են ծավալել Աֆղանստանի  կառավարական ուժերի դեմ` անմիջապես Տաջիկստանի սահմանին մոտ», – հայտնել է նա։

Սահմանապահ զորքերի ղեկավարը լարված իրավիճակի վերաբերյալ անհանգստություն է հայտնել, որը ապրիլից պահպանվում է Թախար, Կունդուզ և Բադախշան հյուսիսային շրջաններում, որտեղ չեն դադարում ռազմական գործողությունները։

Ռախմոնալին հայտնել է, որ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանապահ գերատեսչությունները անընդմեջ օպերատիվ տեղեկատվություն են փոխանակում երկու երկրների մերձսահմանային տարածքներում իրավիճակի վերաբերյալ։ Իր հերթին, ԱԴԾ առաջին փոխտնօրեն ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավար` Վլադիմիր Կուլիշովը ավելացրել է, որ ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարության միության մոնիտորինգային խումբը  աշխատում է օպերատիվ ռեժիմում` անընդհատ հետևելով իրավիճակին միության հարավային սահմանում։

«Իսլամական պետություն» խմբավորումը գրավել է Իրաքի և Սիրիայի զգալի մասը։ Խմբավորման լայն տարածումը վերջին երկու տարվա գլխավոր համաշխարհային խնդիրներից է։ ԿՀՎ–ի տվյալներով` մոտ 30 հազար գրոհային ունեցող խմբավորումը զավթված տարածքներում հռչակել է խալիֆայություն և ձգտում է ընդլայնել իր տարածքները։ «Իսլամական պետություն» ծրագրի իրականացման դեպքում քաղաքական անկայուն գոտին կանցնի ԱՊՀ երկրներին և Չինաստանին, հայտնել է Տաջիկստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական` Շերալի Խայրուլոևը։

«Իսլամական պետության» շարքերում կռվում են շուրջ 2 հազար գաղթականներ Ռուսաստանից, հայտնել է հինգշաբթի ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: