478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. ՌԴ–ի իբր հարձակողական ծրագրերի մասին Մերձբալթյան երկրների հայտարարությունները շահարկումներ են
15:04
18 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ի իբր հարձակողական ծրագրերի մասին Մերձբալթյան երկրների հայտարարությունները սադրիչ բնույթ ունեն և ուղղված են Հյուսիսատլանտյան դաշինքի ավելի ազդեցիկ անդամներից լրացուցիչ առավելություններ ստանալուն։ Հինգշաբթի նման կարծիք հայտնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Սադրանք ենք համարում Մերձբալթյան երկրների հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանն իբր մերձբալթյան հանրապետությունների վրա հարձակվելու ծրագրեր է մշակում։ Սա ոչ այլ ինչ է, քան շահարկող գործունեություն, որն ուղղված է ՆԱՏՕ–ի ավելի խոշոր գործընկերներից լրացուցիչ առավելություններ, դիվիդենտներ ստանալուն, իսկ փաստացի այս ամենը զենքի որոշ տեսակներ շորթելու և սեփական անվտանգության ապահովման հնարավորությունների ձև է», – ասաց Բորդյուժան «Ռոսիա Սեգոդնյա» ՄԼԳ–ում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։

Ավելի վաղ New York Times թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, տեղեկացրել էր, որ Պենտագոնը քննարկում է Արևելյան Եվրոպայի երկրներում ծանր սպառազինության տեղակայման հնարավորությունը` որպես տարածաշրջանում «ռուսական հնարավոր ագրեսիայի» պատասխան։ Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ–ն կարող է ՆԱՏՕ–ի եվրոպական դաշնակիցների բազաներում տեղակայել տանկեր, հետևազորի ռազմական մեքենաներ և ծանր սպառազինության այլ տեսակներ։ Տարածաշրջանի երկրների` Էստոնիայի, Լիտվայի, Լեհաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ համաձայն են նման ծրագրերի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՀԱՊԿ–ը ստեղծվել է ԱՊՀ անդամ երկրների կողմից 1992 թ.–ի մայիսի 15–ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ Ուզբեկստանի անդամակցության չեղյալ հայտարարելուց հետո ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: