478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կուսակցական կողմնորոշում չունեցող ընտրողները կարող են ընդլայնել տարբեր կուսակցությունների ընտրազանգվածը. փորձագետ
21:21
10 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կուսակցական կողմնորոշում չունեցող ընտրողները կարող են ընդլայնել տարբեր կուսակցությունների ընտրազանգվածը, «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գարիկ Քեռյանը։

Մեկնաբանելով կուսակցություններ ստեղծելու` մի շարք պատգամավորների ձգտումները` Քեռյանը նշել է, որ Հայաստանում նոր ստեղծվող կուսակցությունների համար կան  դրական նախադրյալներ։

«Հայաստանի Հանրապետությունում կա մի հսկայական ընտրազանգված, որը վակուումի մեջ է,  այսինքն՝ չունի կուսակցական կողմնորոշում և կարող է շատ պարարտ հող դառնալ տարբեր կուսակցությունների համար՝ ընտրազանգվածն ընդլայնելու առումով», – նշել է Քեռյանը։

Նրա խոսքերով` բացի իր դիրքերն ամրապնդած ՀՀԿ-ից, մյուսները կորցրել են զգալի ընտրազանգված տարբեր պատճառներով։

«ԲՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ը, «Ժառանգություն»-ը և Դաշնակցությունը չեն կարողացել այնպիսի քաղաքական տեխնոլոգիաներ կիրառել, որ իշխող կուսակցությունից դուրս մնացած ընտրազանգվածն իրենց կողմը տանեն», – նշել է Քեռյանը։

Փորձագետը կարծում է, որ այս առումով, իսկապես, կա վակուումային իրավիճակ, և դաշտում հայտնվող կուսակցությունների համար առաջացել են որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ դրական նախադրյալներ։

Քեռյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանում կա 70-ից ավելի կուսակցություն, այդուհանդերձ, այդ թիվը քաղաքական հետազոտությունների համար չի կարող հիմք լինել: «Կարող է լինել երեք հարյուր գրանցված կուսակցություն, բայց գործեն ընդամենը մեկ-երկուսը», – ասել է փորձագետը։

«Համապետական ընտրությունները սարերի ետևում չեն, և հասկանալի է, որ նոր ստեղծվող կուսակցությունները հեռահար նպատակներ ունեն՝ աստիճանաբար կայանալ և 2017- 2018 թվականներին մասնակցել խորհրդարանի և նախագահի ընտրություններին», – ասել է Քեռյանը։

Սակայն, նրա խոսքերով, ներկա հարափոփոխ դարաշրջանում դժվար է հստակ կանխատեսում անել:

Քեռյանը հիշեցրել է, որ Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխվեց ընդամենը տասնհինգ օրում՝ ընտրություններից առաջ կիրառված բանտային սկանդալի արդյունքում: «Քաղաքական այդ սև փիառի արդյունքում իշխող կուսակցությունը և Սահակաշվիլին զրկվեցին իշխանությունից»,- նշել  է նա:  –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: