481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս սահմանապահները նշել են իրենց մասնագիտական տոնը Երևանում
21:42
27 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս սահմանապահները չորեքշաբթի Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության շտաբում նշել են իրենց մասնագիտական տոնը։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ Վյաչեսլավ Բիրյուկովը, բացի ներկայիս աշխատակիցների ծառայության բարձր մակարդակից, նշել է  սահմանապահ վետերանների դերը, ովքեր միշտ մարտական դիրքում են և անգնահատելի դեր են կատարում դաստիարակչական, ինչպես նաև սահմանի պահպանմանն օժանդակող բոլոր կառույցների աշխատանքում։

Նա նաև ընթերցել է շնորհավորանքներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն, բանակի գեներալ Ալեքսանդր Բորտնիկովի անունից, ինչից հետո Սահմանապահ վարչության աշխատողներին է հանձնել պատվոգրեր և պարգևներ։

Иван ВолынкинԻնչպես նշեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, բոլոր ժամանակներում պետական սահմանների անձեռնմխելիության և անխախտելիության սկզբունքը ցանկացած պետության անվտանգության հիմքն է եղել։

Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի առկայությունն երկրում հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է համարում։ Ռուս սահմանապահների երկրում գտնվելու հիմքը Երևանում 1992 թ.–ի սեպտեմբերի 30–ին կնքած հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ, որոնք գտնվում են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև Երևանի « Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների (շուրջ 4,5 հազար մարդ) կացության հարցն ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից` գրեթե հավասար պայմաններով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։