477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները հինգշաբթի կտեղափոխվեն Տաջիկստան` ՀԱՊԿ զորավարժությունների շրջանակում
16:23
14 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հինգշաբթի կտեղափոխվեն Տաջիկստան` ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համակազմների մարտունակության անսպասելի ստուգման շրջանակում, Ղրղըզստանի ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադը նույն օրը կավարտի երթն իր տարածքից, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։

ՀԱՊԿ ուժերի մարտունակության ստուգումը սկսվել է երեքշաբթի Տաջիկստանում։ Ծրագրվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2,5 հազար զինծառայողներ, մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա և մոտ 20 միավոր մարտական ավիացիա։ Ռուսական կողմից զորավարժություններին մասնակցում է մոտ 500 զինվոր և 60 միավոր տեխնիկա։

«Մայիսի 14–ի ընթացքում նշանակման վայր տրանսպորտային ավիացիայով կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումները, և իր տարածքից երթը կավարտի Ղրղըզստանի Հանրապետության ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադը»,– ասվում է «ՌԻԱ Նովոստի» ստացված մամուլի հաղորդագրությունում։

Փաստաթղթում նշվում է, որ մեկնող համակազմները շարժվում են դեպի Տաջիկստանի հարավ` «Հարբմայդոն» հրաձգարան ուսումնամարտական խնդիրների կատարման համար ՀԱՊԿ անսպասելի ստուգման շրջանակում։ Ստուգման ընթացքի և զորավարժությունների կազմակերպման վերահսկողության համար կժամանի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: