486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շտաբային մեկ սպա կուղևորի Մալի
19:14
12 Մայիսի 2015

ՏԱՎՈւՇ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը հունիսին շտաբային սպա կուղևորի Մալի` աֆրիկյան այդ երկրում խաղաղարար առաքելություն իրականացնելու համար, երեքշաբթի հայ–ադրբեջանական սահմանային գոտու հյուսիս–արևելյան ուղղությամբ գտնվող առաջնագիծ կատարած այցելությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել, և հունիսից շտաբային մեկ սպա խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆրիկայում` Մալիում», – ասաց Օհանյանը։

Նա հիշեցրեց, որ հայ խաղաղապահներն այսօր ՆԱՏՕ–ի հովանու ներքո ծառայում են Կոսովոյում և Աֆղանստանում ամերիկացի և գերմանացի զինծառայողների հետ առաքելության շրջանակում, իսկ նախորդ տարի մեկնել են Լիբանան։

«Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար օպերացիաներին ուղղված է ոչ միայն Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու համաշխարհային ասպարեզում հայամետ դիրքորոշումների ձևավորմանը, այն նաև ուղղված է երկրի սահմաններից դուրս հնարավոր սպառնալիքների կանխմանը», – նշեց նախարարը։

2014թ.–ին Հայաստանն ընդլայնել է իր միջազգային խաղաղապահ գործունեությունը, հայ խաղաղապահները մեկնել են Լիբանան Միացյալ Ազգերի կազմակերպության Ժամանակավոր ուժերի  (UNIFIL) առաքելության շրջանակում իտալական համակազմի կազմում ծառայություն իրականացնելու համար։

Հայաստանից Լիբանան է մեկնել 32 հոգուց բաղկացած մեկ դասակ, որի շրջանակում ծառայում է երկու սպա։ Նրանցից մեկը ծառայելու է գումարտակի շտաբում, մյուսը` բրիգադի շտաբում։ Հայ խաղաղապահները գտնվում են Լիբանանի հարավում գտնվող Շալմա, Իթալբաթ և Ալ Մանսուրի բնակավայրերում, որտեղ ապահովելու են ՄԱԿ–ի բազաների անվտանգությունը։

Հայ խաղաղապահների կազմը փոխվելու է կես տարին մեկ անգամ, ֆինանսավորումն իրականացնում է իտալական կողմը։ Առաքելությունը բացառիկ է, քանի որ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողներն առաջին անգամ են ծառայություն իրականացնում ՄԱԿ–ի, այլ ոչ թե ՆԱՏՕ–ի հովանու ներքո (ինչպես ավելի վաղ Իրաքում էր, իսկ հիմա Կոսովոյում և Աֆղանստանում)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։