478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հաղթանակի շքերթը Կարմիր հրապարակում ավարտվեց ավիացիայի թռիչքով
13:10
09 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական մեծ պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված` Կարմիր հրապարակում անցկացված շքերթն ավարտվեց ավիացիայի թռիչքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Շքերթի օդային մասը բացեց ՌՕՈւ գլխավոր հրամանատար, գեներալ–գնդապետ Վիկտոր Բոնդարյովը «Բելի Լեբեդ» Տու–160 ռազմավարական ռմբակոծիչ–հրթիռակրով։

«Օդային շքերթի» շրջանակում առաջին անգամ Կարմիր հրապարակի վրայով անցավ Սու–35 և Սու–30 «4++» սերնդի նորագույն կործանիչների էկիպաժը, Մի–35Մ արդիականացված գրոհային ուղղաթիռները և «Անսատ–Ու» ուսումնամարզական ուղղաթիռները։

Բացի այդ, ավիացիայի շքերթային շարքում ներկայացված էին Իլ–78 ինքնաթիռները, Իլ–76 ծանր ռազմական–տրանսպորտային ինքնաթիռները, բանակային և օպերատիվ–մարտավարական ավիացիայի խմբերը։

Շքերթին նաև մասնակցել են «Ռուսկիե վիտյազի» և «Ստրիժի» պիլոտաժային խմբերը, որոնք Սու–27 և ՄիԳ–29 տեսակի ինը կործանիչներով ցուցադրեցին հայտնի «կուբայական ադամանդը»։ Լիպեցկի ավիակենտրոնի «Սոկոլի Ռոսիի» ավիախմբի օդաչուները 10 ինքնաթիռներով ցուցադրեցին «մարտավարական թև» օդային հնարքը։ Ուղղաթիռների շարքում «Նոչնոյ օխոտնիկ» Մի–28Ն տեսակի ուղղաթիռներով հրապարակի վրայով անցան «Բերկուտներ» պիլոտաժային խմբերը։

«Օդային շքերթում» ընդհանուր առմամբ գործարկվեցին նման միջոցառումների համար ռեկորդային թվով թռչող սարքեր` 143 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչը կրկնակի ավել է 2014 թ.–ին Մոսկվայում կազմակերպված շքերթի օդային սարքերի թվից։

Տոնակատարության ավիացիոն մասից հետո զինվորական երաժիշտներն ու սուվորովցիները կատարեցին «Մենք ազգի բանակն ենք» երգը, ինչից հետո «Հաղթանակի օրը» երգի երաժշտության ներքո Ռուսական բանակի նվագախումբը հեռացավ Կարմիր հրապարակից։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: