483.86
+0.11
572.89
+4.24
8.29
+0.08
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Արմատա» տանկն անցել է Մոսկվայի Կարմիր հրապարակով
12:58
09 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Արմատա» պլատֆորմի վրա կառուցված Տ–14 նոր սերնդի տանկն անցել է Մոսկվայի Կարմիր հրապարակով Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ կազմակերպված շքերթի շրջանակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Հաղթանակի հոբելյանական շքերթի ժամանակ հայրենական «պաշտպանության» նորույթից առաջ հրապարակով անցավ Հայրենական պատերազմի տարիների ռազմական տեխնիկան` Տ–34 տանկերն ու ՍՈՒ–100 ինքնագնաց հրետանային հրանոթները։

Այնուհետև Կարմիր հրապարակով անցան ռազմական տեխնիկայի այնպիսի նոր նմուշներ, ինչպիսիք են «Կոռնետ–Դ» արդիականացված հակատանկային հրթիռային համալիրները, որոնք մշակված են «Տիգր» զրահապատ ավտոմեքենաների բազայի վրա, «Թայֆուն» բարձր պաշտպանության զրահապատ ավտոմեքենան, «Ռակուշկա» արդիականացված դեսանտային ԲՏՌ–ն ու «Կուրգանեց» պլատֆորմի վրա մշակված ԲՏՌ–ը, ինչպես նաև «Արմատայի» բազայի վրա մշակված ծանր ԲՄՊ–ն։

Կարմիր հրապարակով առաջին անգամ անցավ «Կոալիցիա–ՍՎ» նորագույն ինքնագնաց հրետանային հաուբիցը, ԲՄԴ–4Մ դեսանտի ռազմական մեքենան և Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի «Յարս» շարժական գրունտային համալիրը։

Ռազմական տեխնիկայի շքերթային շարքը եզրափակեց «Բումերանգ» պլատֆորմի վրա մշակված հեռանկարային անվային ԲՏՌ–ը` ՌԴ ԶՈւ տեսակների դրոշներով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։