481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները թռիչքներ են կատարում Ռոստովում արդիականացված ուղղաթիռներով
17:31
24 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի օդաչուները Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանում նոր ուղղաթիռներով ուսումնական թռիչքներ են կատարում, տեղեկացնում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։

«Ռազմակայանի ինժեներական–ավիացիոն ծառայության մասնագետները ավիացիոն զորամիավորման կազմում ընդգրկել են 14 միավոր Մի–8ՄՏ տեսակի  տրանսպորտային հարվածային ուղղաթիռներ, Մի–8ՍՄՏ և Մի–24Պ տեսակի հարվածային–գրոհային ուղղաթիռներ», – նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Կապիտալ վերանորոգման ընթացքում Մի–24 տեսակի ուղղաթիռներն արդիականացվել են։ Ուղղաթիռների վրա տեղադրվել են կառավարման համակարգի նորագույն շարժիչներ, պտուտակներ, ինչպես նաև շարժահաղորդման դետալներ լեռնային տեղանքում հատուկ առաջադրանքներ կատարելու համար։

«Ավիացիոն տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման և թռիչքների անվտանգության ապահովման նպատակով մինչև մայիսի վերջ նախատեսված է թռիչքներ կատարել բոլոր նոր ուղղաթիռներով։ Այս պահին թռիչքներ են իրականացվել զորամիավորման բանակային ավիացիա բերված ավիացիոն տեխնիկայի 30 տոկոսով», – ավելացրել են ՀՌՕ–ից։

Բանակային ավիացիայի ավիացիոն տեխնիկայի բոլոր միավորներով թռիչքներ կատարելուց հետո «Էրեբունի» ավիացիոն կայանին էսկադրիլիայի կազմն ուղղաթիռները կտեղափոխի շահագործման ամառային ռեժիմի։

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան կազմավորվել է 1995թ.–ին։ 1998թ.–ի նոյեմբերին ավիախմբին գումարվել է 520–րդ ավիացիոն պարետությունը։ Միաժամանակ ՌԴ–ից կայան են տեղափոխվել 4–րդ սերնդի ՄիԳ–29 տեսակի բազմաթիրախային կործանիչները։ 2001թ.–ի հուլիսին «Էրեբունիում» տեղակայված զորամիավորումներից կազմավորվել է 3624–րդ ավիացիոն կայանը, որը դարձել է Գյումրիում տեղակայված` Անդրկովկասի ռուսական զորքերի խմբի 102–րդ ռազմակայանի օդային բաղադրիչը։

«Էրեբունին» գտնվում է ՌԴ ՀՌՕ–ի 4–րդ օդային բանակի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո։ Ավիակայանի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի հակաօդային պաշտպանության շրջանակում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։