485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Օհանյանը ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Լիբանանի ղեկավարության հետ
19:28
14 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Լիբանանի ղեկավարության հետ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Սեյրան Օհանյանն հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ:

«Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այս տարվա մարտին ստորագրված երկկողմ համագործակցության ծրագրի ամբողջական իրականացումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մարտի կեսին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ու Երևան ժամանած` Լիբանանի ԶՈՒ պատվիրակության ղեկավար, բրիգադային գեներալ Մանուել Քիրեջյանը ստորագրեցին երկկողմ ռազմական համագործակցության 2015 թ.–ի ծրագիրը։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը Լիբանանի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել ՀՀ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը:

ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը լիբանանահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարների հետ

2014թ.–ին Հայաստանն ընդլայնել է իր միջազգային խաղաղապահ գործունեությունը, հայ խաղաղապահները մեկնել են Լիբանան Միացյալ Ազգերի կազմակերպության Ժամանակավոր ուժերի  (UNIFIL) առաքելության շրջանակում իտալական համակազմի կազմում ծառայություն իրականացնելու համար։

Հայաստանի խորհրդարանը նախորդ տարվա հոկտեմբերի 1–ին վավերացրել է Լիբանանում` Իսրայելի հետ սահմանին տեղակայված ժամանակավոր ուժերի շրջանակում համագործակցության և աջակցության համաձայնագիրը` ըստ ՄԱԿ–ի ԱԽ–ի 1978թ.–ի մարտի 19–ի բանաձևի։

Հայաստանից Լիբանան է մեկնել 32 հոգուց բաղկացած մեկ դասակ, որի շրջանակում ծառայում է երկու սպա։ Նրանցից մեկը ծառայելու է գումարտակի շտաբում, մյուսը` բրիգադի շտաբում։ Հայ խաղաղապահները գտնվում են Լիբանանի հարավում գտնվող Շալմա, Իթալբաթ և Ալ Մանսուրի բնակավայրերում, որտեղ ապահովելու են ՄԱԿ–ի բազաների անվտանգությունը։

Հայ խաղաղապահների կազմը փոխվելու է կես տարին մեկ անգամ, ֆինանսավորումն իրականացնում է իտալական կողմը։ Առաքելությունը բացառիկ է, քանի որ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողներն առաջին անգամ են ծառայություն իրականացնում ՄԱԿ–ի, այլ ոչ թե ՆԱՏՕ–ի հովանու ներքո (ինչպես ավելի վաղ Իրաքում էր, իսկ հիմա Կոսովոյում և Աֆղանստանում)։

Լիբանանի հայկական համայնքում բնակվում է ավելի քան 100 հազար մարդ, այն աշխարհի ամենակազմակերպված համայնքներից է։ Հայերը հիմնականում բնակվում են Բեյրութում և քաղաքի արվարձաններում, ինչպես նաև`` Մեթն և Զահլե շրջաններում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։