485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում, ՀՌՕ–ի ռուսական ռազմակայանում Առողջության միասնական օր է անցկացվել
21:37
07 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում, ՀՌՕ ռուսական ռազմակայանի Երևանի և Գյումրու կայազորների ռազմական քաղաքներում Առողջության միասնական օր է անցկացվել։ Միջոցառումներին մասնակցել է ավելի քան 2,5 հազար զինծառայող, նրանց ընտանիքի անդամներն ու ռուսական զորամասերի քաղաքացիական անձնակազմը, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Վաղ առավոտյան մեկնարկել է «Ժամանակն է լինել առողջ» ակցիան, որի ժամանակ զորամասերի անձնակազմը ֆիզիկական վարժություններ է կատարել և հանձնել է ֆիզիկական պատրաստվածության նորմատիվներ։ Օրվա ընթացքում մարզական համալիրներում անցկացվել են էստաֆետներ, մարզախաղեր և մարզական–զանգվածային միջոցառումներ։ ՌԴ ՊՆ ռուսական դպրոցի աշակերտները ևս մասնակցել են մարզական էստաֆետներին և վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի խաղերին։

Բացի մարզական միջոցառումներից, սպայի տան ակումբում Ռազմական կլինիկական հոսպիտալի 1602–րդ կառուցվածքային ստորաբաժանման բուժանձնակազմը դասախոսություններ է կարդացել ռուսական ռազմակայանի զինծառայողների համար հետևյալ թեմաներով` «Պահպանեք սիրտը երիտասարդ տարիքից», «Ժամանակն է թողնել ծխելը» և «Ժամանակն է զբաղվել սպորտով»։ Դասախոսությունների ընթացքում ռազմական բժիշկները պատմել են ծխելու վնասակարության, ծխախոտի կախվածությունից բուժվելու և սիրտ–անոթային տարբեր հիվանդությունների մասին։

Առողջության միասնական օրն անցկացվում է ՀՌՕ ռազմակայանում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և քաղաքացիական անձնակազմի համար` առողջ կենսակերպ սերմանելու, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմաններ ստեղծելու և զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու նպատակով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։