480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սկսվել են ՀՌՕ–ի զենիթայինների դաշտային վարժանքները
14:52
01 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՀՌՕ–ի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները դաշտային վարժանքներ են սկսել Կամխուդ բարձր լեռնային ուսումնամարզական համալիրում` ծովի մակերևույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա։ Ուսումնական վարժանքներին մասնակցում է զենիթահրթիռային ստորաբաժանումների մոտ 300 զինծառայող, հաղորդում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։

Դաշտային վարժանքների ժամանակ կմշակվեն պայմանական հակառակորդի առանձին և խմբակային օդային թիրախների հարձակմանն հակազդելու միջոցառումներ, որոնց ընթացքում զինծառայողները կլուծեն ավելի քան 100 մարտավարական խնդիրներ առանց մարտական կրակոցների ակտիվ ձայնային արգելքների, հակալոկացիոն հրթիռների կիրառման պայմաններում։

«Միջազգային բանակային խաղեր 2015»–ի, մասնավորապես, «հակաօդային մարտի վարպետներ» մրցույթի`զենիթահրթիռային հաշվարկների նախապատրաստման շրջանակներում զորամիավորման տարածքում կանցկացվի առաջին ընտրական փուլը։ Զենիթայինները կկատարեն օդային մարտի խնդիրներ` ինչպես մարտական դիրքերից, այնպես էլ քայլերթի ընթացքում ցածր բարձրության վրա թռչող, մանևրող, գերարագ և բալիստիկ թիրախների ուղղությամբ ուսումնական կրակոցների կատարմամբ։

Կամխուդ բարձր լեռնային հրաձգարանում կազմակերպվող դաշտային վարժանքներից հետո ՀՌՕ զորքերի ստորաբաժանումները կմեկնեն վարժանքների Կապուստին Յար հրաձգարան։ Այնտեղ նրանք կմշակեն հաստիքային կրակոցների մարտական հրաձգության խնդիրներն ու կպատրաստվեն Զենիթայինների համառուսական մրցումներին, որոնք կանցկացվեն այս տարվա օգոստոսին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։