486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում զորակոչիկները պետք է կանգնեն առաջնագծում և պաշտպանեն դիրքերը. փորձագետ
21:37
24 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում զորակոչիկները պետք է կանգնեն առաջնագծում և պաշտպանեն դիրքերը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց փորձագետ Կարեն Վրթանեսյանը` մեկնաբանելով այն հայտարարությունները, թե արժե՞, որ սահմանին առաջին գծում լինեն կանոնավոր բանակի զինվորները, թե՞ դրա փոխարեն ավելի արդյունավետ կգործեն վետերանները:

«Ես համոզված եմ, որ զորակոչիկը պետք է պահի սահմանը, որովհետև դա մարտական փորձ է ու զորակոչային բանակի առաջին նպատակներից մեկն այն է, որ ստեղծվի մարտունակ, մարտական փորձ ունեցող մոբիլիզացիոն ռեզերվ, որը ռազմական իրավիճակի դեպքում հնարավոր կլինի շատ արագ հավաքագրել և զինակոչ սկսել և շարք կանգնեցնել», – նշել է Վրթանեսյանը։

Նրա խոսքով` հայկական բանակի մոդելը իրականում հիբրիդ մոդել է, այսինքն մեր բանակում և՛ պայմանագրային ծառայություն կա, և՛ ժամկետային:

Խոսելով պրոֆեսիոնալ բանակի անցնելու հնարավորության մասին` Վրթանեսյանը նշել է, որ աշխարհում ոչ մի պետություն, որը ռազմական հակամարտություն իր սահմանների մոտ ունի, չի հրաժարվում ժամկետային զինծառայության մոդելից:

Նրա խոսքով` Եվրոպայի շատ երկրները, օրինակ` Մերձբալթիկայի երկրները, հաշվի առնելով վերջին իրադարձությունները Ուկրաինայում, վերսկսում են պարտադիր զորակոչը։

«Գերմանիան, որը մի քանի տարի առաջ հրաժարվել էր զորակոչից և փորձել էր անցնել լրիվ պայմանագրային մոդելի, պարզվեց, որ չի կարողանում բավական քանակով մարդ հավաքել, որպեսզի համալրի զինված ուժերը։ Եվ հիմա խոսակցություններ սկսվեցին, և ստիպված են լինելու զորակոչը վերականգնել», – նշել է Վրթանեսյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։