478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գտնվող ռուսական ավիաբազայի օդաչուները օդային վարժանքներ են կատարում Սամարայի շրջանում
15:26
19 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տեղակայված Էրեբունի ռուսական ավիաբազայի օդաչուները թռիչքներ են մշակում տարբեր բարձրություններում Սամարայի շրջանում գտնվող Սիզրանի օդաչուների ռազմական բարձրագույն ավիացիոն ուսումնարանի բազայում, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել ՀՌՕ–ի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա տեղեկատվությամբ` վարժանքները տևելու են մեկ ամիս և անցկացվելու են Մի–8 տեսակի ժամանակակից տրանսպորտային ուղղաթիռներով ու Մի–24 հարվածային ուղղաթիռներով։

Անծանոթ տեղանքում առաջինը թռիչքներ են կատարել ուղղաթիռային էսկադրիլիայի թիմային կազմի օդաչուները։ «Թռիչքի ժամանակ նրանք կկատարելագործեն հակառակորդի ոչնչացման ավիացիոն միջոցների ռազմական կիրառման, բազավորումն ապահովելուև ուղղաթիռները շահագործելու հմտությունները։ Վարժանքների ընթացքում նախատեսվում է մշակել մինչև 6 կմ հեռավորության վրա ռումբ նետելու և կառավարվող ու չկառավարվող ավիացիոն հրթիռների միջոցով կրակ բացելու հմտությունները», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նա ավելացրել է, որ այս տարվա մարտի վերջին Էրեբունի ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուները կսկսեն ուսումնական թռիչքներ կատարել Սիզրան քաղաքում գիշերային ժամերին լեռնային տեղանքում` գիշերային տեսանելիության ակնոցների կիրառմամբ։ Ուսումնական թռիչքների ժամանակ օդաչուները կմշակեն օդադեսանտային ծրագիր` ցատկելով պարաշյուտի օգնությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան ձևավորվել է 1995թ.–ին։ 1998թ.–ի նոյեմբերին ավիախմբում ներառվել է 520–րդ ավիացիոն պարետությունը։ Միաժամանակ ՌԴ–ից բազա են տեղափոխվել ՄիԳ–29 տեսակի չորրորդ սերնդի բազմաթիրախային կործանիչները։ 2001թ.–ի հուլիսին «Էրեբունիում» տեղակայված զորամասերից ձևավորվել է 3624–րդ ավիաբազան, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը։

«Էրեբունին» գտնվում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 4–րդ օդային բանակի հրամանատարության օպերատիվ ենթակայության տակ։ Ավիաբազայի անձնակազմը հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: