484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բացվել է ՀՌՕ–ի ռազմական հոսպիտալի նոր մասնաշենքը
15:33
16 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում, Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի տարածքում հանդիսավորությամբ բացվել է 1602 կլինիկական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման երկհարկանի մասնաշենքը, հայտնում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։

Ժամանակակից չափորոշիչներով իրականացված հիմնորոգումից հետո շենքում նորոգվել են վերակենդանացման, թերապիայի, վիրաբուժության, վնասքաբանության, էլեկտրակարդիոգրամմայի և ուլտրաձայնային հետազոտությունների բաժանմունքները, ինչպես նաև` ընդհանուր նշանակության հիվանդասենյակները։

Ռազմական հոսպիտալը բազմապրոֆիլ հաստատություն է` ցերեկային և ստացիոնար բուժման հնարավորությամբ, ունի 100 մահճակալ, դիագնոստիկայի, ֆիզիոթերապիայի, վիրաբուժության, ատամնաբուժության, ռենտգենային, պոլիկլինիկական և այլ օժանդակ բաժանմունքներ։

Բժշկական հաստատության նորոգման աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականի նոյեմբերին։ Կես տարվա ընթացքում վերականգնել են երկհարկանի շենքի տանիքը, փոխել են դռներն ու պատուհանները, աստիճանավանդակները, փոխվել են շենքի միջնապատերը, լիակատար արդիականացում է իրականացվել։ Փոխել են էլեկտրական և սանտեխնիկական սարքավորումները, վերականգնել են օդափոխման համակարգը։

Բժշկական հաստատությունը տարբեր տեսակի հիվանդությունների դիագնոստիկա, բուժական–խորհրդատվական, ստացիոնար և վիրաբուժական օգնություն է տրամադրում զինվորականներին, նրանց ընտանիքի անդամներին ու Գյումրու և Երևանի քաղաքացիներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: