484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուս օդաչուները բարդ ծրագիր են մշակում
17:02
13 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի ՄիԳ–29 չորրորդ սերնդի ժամանակակից թեթև ճակատային կործանիչների օդաչուները սկսել են բարդ ծրագիր մշակել բարձրությունների և արագությունների լայն դիապազոնում, հաղորդում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։

Վարժանքներն անցկացվում են զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովի ղեկավարությամբ։ Վարժանքներին մասնակցում է թռիչքային և տեխնիկական անձնակազմի ավելի քան 100 զինծառայող։

Օդաչուների վարժանքների ժամանակ հիմնականում ուշադրություն է դարձվում վերգետնյա պատրաստվածությանը, որտեղ մանրամասն մշակվում են օդաչուների բոլոր գործողությունները բարդ պիլոտաժային հնարքների կատարման ժամանակ` հաշվի առնելով տարբեր ծանրաբեռնվածություններն ու ոչ ստանդարտ իրավիճակները։

Իրականին մոտ իրավիճակ և հստակ ծանրաբեռնվածություն ստեղծելու համար գործնական վարժություններ կատարելիս բոլոր ինքնաթիռները համալրվում են ուսումնական կառավարվող հրթիռներով կամ դրանց աերոդինամիկ մանրակերտերով։

Վարժանքների ժամանակ օդաչուները պետք է կատարեն բարդ պիլոտաժի հիմնական տարրերը`  իմելմանը, ռանվերսմանը, մարտական շրջադարձը, բլուրները, տակառը, Նեստերովի հանգույցը, պտույտը, կիսահանգույցը և բլրի վրա շրջադարձը։

ՀՀ–ում ռուսական ռազմակայանի հագեցվածությունը թույլ է տալիս օդաչուներին թռիչքներ մշակել բարձր լեռնային տեղանքում և կլիմայական շոգ պայմաններում` ուսուցման տարբեր ծրագրերով`  կատարելով պարզ, բարդ և բարձր պիլոտաժային հնարքներ և խնդիրներ ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորման համակարգի հավաքական անվտանգության մասին պայմանագրի շրջանակներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: