483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության կողմից 2014 թ.–ին ձերբակալվել է Հայաստանի պետական սահմանը խախտած ավելի քան 60 անձ. Բիրյուկով
15:55
06 Մարտի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական սահմանը խախտած ավելի քան 60 անձ է ձերբակալվել 2014 թ.–ին ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության անձնակազմի կողմից, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Սահմանային վարչության պետ, գեներալ–մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը։

«2014 թ.–ի ընթացքում մենք ձերբակալել ենք պետական սահմանը խախտած ավելի քան 60 մարդու, սահմանային ռեժիմը խախտած ավելի քան 200 մարդու, ավելի քան 1500–ի մոտ հայտնաբերվել են թերություններ փաստաթղթերում, մոտ 250 մարդու թույլ չի տրվել հատել սահմանը տարբեր խախտումների պատճառով», – ասաց Բիրյուկովը։

Նրա խոսքերով` սահմանային վերահսկողության մարմիններն առգրավել են ավելի քան 75 միավոր սառը զենք, ավելի քան 20 մլն դրամի մաքսանենգ ապրանք։

Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի առկայությունն երկրում հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է համարում։ Ռուս սահմանապահների երկրում գտնվելու հիմքը Երևանում 1992 թ.–ի սեպտեմբերի 30–ին կնքած հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ, որոնք գտնվում են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև Երևանի « Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների (շուրջ 4,5 հազար մարդ) կացության հարցն ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից` գրեթե հավասար պայմաններով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: