478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքացի 50 նորակոչիկների երդման արարողությունն է տեղի ունեցել ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Արմավիրի ջոկատում
18:55
21 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քաղաքացի 50 նորակոչիկների երդման արարողությունն է տեղի ունեցել շաբաթ օրը ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Արմավիրի ջոկատում:

Զինծառայողները հավատարմության երդում են տվել Հայաստանին և հանդիսավոր պարտավորություն են ստանձնել ՌԴ-ի առջև:

«Անհրաժեշտ պատրաստվածություն անցնելուց հետո դուք կկարողանաք կատարել ձեր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները, որոնք վերաբերում են սահմանի պաշտպանությանը: Համոզված եմ, որ պատվով և արժանապատվությամբ կկատարեք ձեր պարտքը` պահպանելով զգոնություն և թույլ չտալով խախտել սահմանը», - իր շնորհավորական ուղերձում նշեց ՀՀ-ում ՌԴ Սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը:

Բիրյուկովի խոսերով` հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում հարկավոր է անել հնարավոր ամեն ինչ` սահմանին տարբեր սադրանքներից խուսափելու համար:

«Նրանք, ովքեր հույս ունեն անպատիժ ներթափանցել Հայաստանի տարածք, պետք է իմանան, որ այս 50 հոգին նման բան թույլ չեն տա: Այս երիտասարդ տղաները որոշ ժամանակ անց կդառնան իրենց հայրենիքի արժանի պաշտպանները: Ցանկանում եմ մաղթել նրանց, որպեսզի նախապատրաստական երկու ամիսն անցնի լարված, արդյունավետ ուսման մթնոլորտում», - ասաց Բիրյուկովը:

Սահմանային ջոկատի ուսումնական կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսեյ Կրասնոնոսովի խոսքերով` զինծառայողները մինչև երդման արարողությունը ընդհանուր ռազմական պատրաստվածություն են անցել:

«Երդման արարողությունից հետո զինծառայողները կսկսեն խորացնել իրենց գիտելիքները, կսկսվեն հրաձգության պարապմունքները, զինվորները դուրս կգան սահմանային ուղեկալներ: Հայաստանի բոլոր մարզերից եկած 50 նորակոչիկները բավականին լավ են պատրաստված, գերազանց կատարում են ֆիզպատրաստվածության նորմատիվները, բարոյապես պատրաստ են ծառայել սահմանին», - նշեց Կրասնոնոսովը:

Նրա խոսքերով` նորակոչիկները Արմավիրում պատրաստվածություն կանցնեն մինչև մայիս, ինչից հետո կծառայեն սահմանային ուղեկալներում:

Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանության համակարգն ամբողջովին պահպանվել է ԽՍՀՄ ժամանակներից։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի ներկայությունը համարում է հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչ։ Այստեղ ռուսական սահմանապահների ներկա լինելու հիմքը հանրապետության տարածքում սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրն է, որը ստորագրվել է Երևանում` 1992 թվականի սեպտեմբերի 30–ին: Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունն ընդգրկում է չորս սահմանային ջոկատ` Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առանձին հսկիչ անցակետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։