485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում 2015թ.–ի աշնանը կնպաստեն կայունությանը կովկասյան տարածաշրջանում. Պանարին
21:27
19 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում 2015թ.–ի աշնանը կնպաստեն կայունությանը կովկասյան տարածաշրջանում, լրագրողներին ասել է ՀԱՊԿ Համալսարանական լիգայի գործադիր տնօրեն Իգոր Պանարինը։

«Կազմակերպության ռազմական բաղկացուցիչը բավականին բարձր մակարդակում է։ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը բավականին լավ են պատրաստված։ Ենթադրաբար 2015 թվականի աշնանը Հայաստանում կանցկացեն վարժանքներ, որտեղ կմշակվեն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հմտությունները, որոնց թիվը կազմում է 3600»,– հինգշաբթի Երևանում ասել է Պանարինը «Եվրասիական անվտանգության արդիական խնդիրներ» թեմայով քննարկումների ընթացքում։

Նա հույս հայտնեց, որ տվյալ միջոցառումները կնպաստեն կայունությանը կովկասյան տարածաշրջանում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վարժանքները կանցկացվեն Հայաստանում 2015 թվականի սեպտեմբեր–հոկտեմբերին, ենթադրաբար, Արմավիրի մարզի Բաղրամյանի անվան հրաձգարանում։

ՀԱՊԿ–ն ստեղծվել է ԱՊՀ անդամ երկրների կողմից 1992 թվականի մայիսի 15–ին կնքված հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա։ ՀԱՊԿ անդամներն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Ուզբեկստանը 2012 թվականի վերջին հայտարարել է, որ դադարեցնում է կազմակերպության գործունեությանն իր մասնակցությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: