486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը պատրաստ է Հնդկաստանին Rafale–ի փոխարեն ՄիԳ–35 և Սու–30 կործանիչ առաջարկել
16:32
18 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական արդյունաբերությունը պատրաստ է առաջարկել ֆրանսիական Rafale կործանիչներ գնելուց հրաժարված Հնդկաստանին, ԶԼՄ–ների տվյալներով, ոչ միայն Սու–30МКИ, այլ նաև ՄիԳ–35։

 Այդ մասին ՌԻԱ Նովոստիին չորեքշաբթի Aero India 2015 ցուցահանդեսի շրջանակում հայտնել է «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կորոտկովը` ցանկություն հայտնելով մասնակցել Հնդկաստանում նոր թենդերների և մրցույթների։

«Մենք ունենք մրցելու բոլոր հնարավորությունները։ Մենք հույս ունենք, որ կհայտարարվի հերթական թենդեր կամ մրցույթ»,– ասել է Կորոտկովը, հստակեցնելով, որ ՌԻԿ–ը պատրաստ է առաջարկել ՄիԳ–35–ի ավելի կատարյալ տարբերակը։

Ավելի վաղ հնդկական ԶԼՄ–ները հաղորդել էին, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը կարող է հրաժարվել Rafale ՌՕՈՒ 126 կործանիչներից, որոնք թենդեր էին շահել 2012 թվականին, և դրանց փոխարեն ձեռք բերել ռուսական Սու-30 МКИ–ներ։

Business Standard պարբերականն ավելի ուշ, վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել են, որ Նյու Դելին չի գնելու Rafale–ը բարձր գնի պատճառով։ Իսկ Հնդկաստանի ԱԳՆ–ն նշել է Սու-30 ռուսական բազմաթիրախային կործանիչների գնային գրավչությունն ու հուսալիությունը Rafale–ի համեմատ։ Ռուսաստանը և Հնդկաստանը ռազմատեխնիկական գործակցության բնագավառում խոշոր գործընկերներ են` հնդկական բանակի սպառազինոթւան ավելի քան 70 տոկոսը, ՌՕՈՒ–ն, ՌԾՈՒ–ը ռուսական և խորհրդային արւտադրության են։

Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության գնահատականներով, 2014 թվականին Ռուսաստանը Հնդկաստանին մատակարարել է 4.7 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա, իսկ 2013 թվականին` 4.78 միլիարդ դոլարի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։