481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ շրջանակում «Ոչ լեգալ» օպերացիայի արդյունքներն են ամփոփվել Երևանում ԱՄՊՀԽ նիստում
21:11
05 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցով իրավահասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ է անցկացվել հինգշաբթի Երևանում Ռուսաստանի ԴՄԾ տնօրեն Կոնստանտին Ռամադանովսկու նախագահությամբ։

Միջոցառմանը մասնակցել է և ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Նիստի մասնակիցները սահմանեցին 2015 թվականին ՀԱՊԿ ձևաչափով համատեղ օպերատիվ–կանխարգելիչ միջոցառումների և անօրինական միգրացիայի դիմակայության` պայմանական «Ոչ լեգալ-2015» անվանումով հատուկ օպերացիաների կազմակերպման և անցկացման կարգը, հավանություն տվեցին օպերացիայի անցկացման գործողությունների մտահղացմանն ու ալգորիթմին»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում օպերացիան անվանեց ԱՄՊՀԽ առաջնահերթ խնդիր։

«Օպերացիայի նպատակներն ու խնդիրներն անփոփոխ են մնում։ Դրա շրջանակում, միգրացիոն օրենսդրության վերահսկողության քայլերի ուժեղացմանը զուգընթաց պետք է կատարվեն անօրինական միգրացիայի հայտնի ուղիների և նոր ուղիների հայտնաբերման կասեցմանն ուղղված միջոցառումներ և անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող միջազգային և միջտարածաշրջանային կապերով միությունների հետ կազմակերպված հանցախմբերի գործունեության կասեցում։ Մենք բավականին հաջող ենք կատարել այդ աշխատանքն անցյալ տարի և դրա արդյունքների մասին զեկուցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին և անվտանգության խորհուրդներին»,– ասաց Նիկոլայ Բորդյուժան։

Իրականացված միջոցառումները թույլ են տվել էական արդյունքներ ստանալ։ ՀԱՊԿ անդամ պետություններրի իրավասու մարմինների համակարգված համատեղ ջանքերով «Ոչ լեգալ-2014» օպերացիայի շրջանակում բացահայտվել է միգրացիոն օրենսդրության 158115 խախտում, այդ թվում` մուտքի, ելքի և մնալու 114523 խախտում, աշխատանքային գործունեության սահմանված կարգի խախտումների 43589 դեպք։

Հայտնաբերված վարչական իրավախախտումների մասին գործերի դիտարկման արդյունքներով սահմանվել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլարի վարչական տուգանք, գանձվել է մոտ 3.8 մլն դոլար։ ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններից արտաքսվել է 23309 մարդ։

Հարուցվել է 639 քրեական գործ անօրինական միգրացիայի կազմակերպման համար, 19 քրեական գործ` մարդկանց առևտրի և 17690 քրեական գործ այլ, օպերացիայի ընթացքում բացահայտված հանցագործություններով։

Նիկոլայ Բորդյուժան ընդգծեց, որ նախորդ տարվա օպերացիայի առանձնահատկությունն այն էր, որ այն իրականացվել է ներքին գործերի և անվտանգության մարմինների և, բնականաբար, միգրացիոն ծառայությունների օպերատիվ–հետախուզական և մարդկանց տրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ օպերացիաների հետ միաժամանակ։

«Ամբողջ 2014 թվականին նմանատիպ լայնածավալ միջոցառումների անցկացման այդ առաջին փորձը նույնպես բավականին հաջող անցավ։ «Ոչ լեգալ-2014» օպերացիայի անցկացման արդյունքները հերթական անգամ հաստատեցին ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համաձայնեցված աշխատանքի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունն անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի դիմակայության ոլորտում»,– ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

ԱՄՊՀԽ–ն լսեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միության շրջանակում աշխատանքային միգրացիայի ոլորտում գործունեության վերաբերյալ տեղեկությունը, դրա մասնակիցները մտքեր փոխանակեցին հանձնաժողովի կառույցների հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունների մասին։

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում գնահատվեցին Ռուսաստանի Դաշնությունում արտասահմանյան աշխատուժի ներգրացման և օգտագործման կարգավորման նորամուծությունները և քննարկվեցին Եվրասիական տնտեսական միության գործունեության լույսի ներքո անօրինական միգրացիայի դիմակայության կազմակերպման մոտեցումները։

ԱՄՊՀԽ–ն դիտարկեց և հավանություն տվեց նաև ՀԱՊԿ շրջանակում ապաստան փնտրող անձանց և փախստականների հետ Աֆղանստանից փախստականների զանգվածային ժամանման դեպքում համատեղ գործողությունների ծրագրման ու աշխատանքի տարածաշրջանային համակարգի ստեղծման հարցերի մշակման համար գործող աշխատանքային խմբի նիստում մշակած համատեղ գործողությունների վերաբերյալ առաջարկներին։

Հաստատվեց ԱՄՊՀԽ–ի` 2015 թվականի աշխատանքային ծրագիրը։ ԱՄՊՀԽ–ի հաջորդ նիստը կանցնի 2015 թվականի սեպտեմբերին Բելառուսի Հանրապետության տարածքում։

Նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ–պետությունների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության իրավասու մարմինների ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԱՊՀ Գործկոմի և Մոսկվայում միգրացիայի միջազգային կազմակերպման բյուրոյի ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: