484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ 30 մարդ կհեռացվի աշխատանքից ռազմական ինստիտուտում` զինծառայողի մահվան հետ կապված. Օհանյան
21:29
04 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոտ 30 անձ կհեռացվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում զբաղեցրած պաշտոնից` կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով քննության արդյունքում, չորեքշաբթի ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում կայացած կառավարության ժամի ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի ուսումնական զորամասերից մեկի զինծառայող Հայկազ Բարսեղյանը կախված է հայտնաբերվել։

«Հարուցված քրեական գործից բացի, իմ հրամանով կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել են մի շարք բացթողումներ, որոնք թույլ են տրվել ինստիտուտի ղեկավար կազմի և հրամանատարների կողմից։ Բացահայտվել են դաստիարակչական և ուսումնական աշխատանքի բացթողումներ, որոնք դրսևորվել են ռազմական ինստիտուտի ղեկավարության կողմից վերահսկողության մեխանիզմների բացակայությամբ»,- ասաց նա:

Ըստ նրա` ինստիտուտի պետն արդեն հեռացվել է աշխատանքից Հայաստանի նախագահի հրամանով: Բացի այդ, նախարարի հրամանով զբաղեցրած պաշտոնից կազատվեն նաև պետի երեք տեղակալները, բաժանմունքի պետեր, այլ աշխատակիցներ:

Բարսեղյանի սպանության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի գլխավոր զինվորական քննչական վարչությունը մեղադրանք է ներկայացրել Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին Հայաստանի քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի երկրորդ մասի 7–րդ և 10–րդ կետերով (սպանություն, կատարված մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական նկատառումներով)։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։