478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ–ի անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարները կհավաքվեն Երևանում
19:23
03 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում փետրվարի 5–ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ–պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը, որը կգլխավորի Ռուսաստանի ԴՄԾ–ի տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նիստին կմասնակցի և ելույթ կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«ՀԱՊԿ անդամ–պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ–ի ձևաչափում «Նելեգալ 2015» պայմանական խորագրով անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված համատեղ օպերատիվ–կանխարգելիչ միջոցառումների և հատուկ գործողությունների կազմակերպումն ու անցկացումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը աշխատանքային միգրացիայի և ՀԱՊԿ–ի քարտուղարության հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունների ոլորտում, ինչպես նաև ընդհանուր մոտեցումները անօրինական միգրացիային հակազդելու հարցում ԵՏՄ–ի գործունեության մեկնարկի լույսի ներքո», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նիստի մասնակիցները կքննարկեն նաև ՌԴ–ում օտարերկրյա աշխատուժի ներգրավման և օգտագործման հարցում նորամուծությունները, ՀԱՊԿ–ի շրջանակում ապաստան փնտրողներ անձանց և փախստականների հետ աշխատանքի հարցում տարածաշրջանային համակարգի ստեղծման հարցը։ Նիստի մասնակիցները կքննարկեն նաև Աֆղանստանից փախստականների զանգվածային ժամանման դեպքում համատեղ գործողությունների պլանավորման հարցը։

Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող մարմինների ղեկավարները, ԵՏՄ–ի, ԱՊՀ գործկոմի և Մոսկվայում գործող Միգրացիայի միջազգային կազմակերպման բյուրոյի ներկայացուցիչները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: