482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է. պաշտպանության նախկին փոխնախարար
19:25
29 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

«Մեր բանակը դարձել է 23 տարեկան, և այն տարածաշրջանում ամենամարտունակներից է»,– ասաց Շիրխանյանը։

Նա միաժամանակ նշեց, որ մարտունակության մասին խոսելով պետք է հասկանալ, որ ամեն ինչ հարաբերական է։ «Անշուշտ, 1994 թվականից հայկական բանակը չի մասնակցել լայնածավալ ռազմական գործողությունների, բայց արդեն 20 տարի է, ինչ այդ բանակը մարտական հերթապահություն է տանում խրամատներում` գրեթե ամեն օր բախվելով հակառակորդի հետ»,– ասաց Շիրխանյանը։

Ըստ նրա` հայկական բանակաշինությունը զուգահեռ է ընթացել ռազմական գործողությունների հետ, և հնարավոր է` ինչ–որ բան հապճեպ է արվել, բայց ամենակարևորը, որ բանակաշինության ակունքներում կանգնած են եղել պրոֆեսիոնալներ, բարձր կարգի մասնագետներ։

«Հայաստան են հրավիրվել մի շարք գեներալներ։ Նրանցից առաջիններն էին` Դալիբալթայանը, Անդրեասյանը, Իվանյանը, Աբրահամյանը, դիվիզիաների` մեծ ուղի անցած հրամանատարներ, բանակի հրամանատարների տեղակալներ։ Անխոս, եթե պատերազմ չլիներ, մենք այդքան հանգամանալից չէինք մոտենա բանակաշինությանը։ Բայց պատերազմը թելադրել է իր կանոնները»,– ասաց Շիրխանյանը։

Նա հիշեցրեց, որ բանակը հիմնված էր կամավորական ջոկատների վրա, և միայն դրանից հետո հայտարարվել էր համընդհանուր զորակոչ։ «Կամավորները բանակ ստեղծեցին, կռում էին դրա հաղթանակները։ Այդ ժամանակ վերածնվում էր ազգային ոգին, որը միավորում էր ամբողջ ժողովրդին» ,– ասաց Շիրխանյանը։

«Պատերազմի դեպքում կա խաղաղության հասնելու երկու ուղի, առաջինն ամրագրված հաղթանակն է, երկրորդը` պարտությունը։ Կամ պետք է ճանաչես պարտությունդ, կամ ամրագրես հաղթանակդ, երրորդ ուղի չկա, եթե նույնիսկ լինի, ապա ժամանակավոր, ինչպես հիմա»,– ասաց Շիրխանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: