487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նշում է Զինված ուժերի ձևավորման 23–րդ տարեդարձը
10:20
28 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը չորեքշաբթի` հունվարի 28–ին, նշում է հանրապետության Զինված ուժերի ձևավորման 23–րդ տարեդարձը։ Հայոց բանակի օրը ոչ աշխատանքային է։

Բանակի օրվան նվիրված միջոցառումները կսկսվեն առավոտյան, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կայցելի «Եռաբլուր», որտեղ ամփոփված են ղարաբաղյան պատերազմի հերոսների մարմինները։

Կեսօրին Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա պետական մրցանակների հանձնման արարողությունը, իսկ երեկոյան հանդիսավոր միջոցառումները կշարունակվեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում նախատեսված տոնական համերգով

Հայաստանի Զինված ուժերի հիմնադրման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28–ը, երբ ՀՀ կառավարությունն  ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։

Հայոց բանակի կայացման առաջին փուլը եղել է 1988–1992 թվականներին, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ–ադրբեջանական հարաբերությունների սրման պայմաններում հրատապ դարձավ Հայաստանի և Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը։

Այս դժվարին առաքելությունն իրենց վրա վերցրեցին առաջին կամավորական ջոկատները, ակնհայտ էր, որ սահմանների պահպանման և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պետական մոտեցում են պահանջում։

Հայոց բանակի ձևավորման գործընթացն ընթանում էր ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների, սահմանների ամրապնդման և ազգային կադրերի պատրաստման հետ զուգահեռ։

Այսօր հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակներից մեկն է։

Այս տարի Հայոց բանակի օրը նշվում է ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։

Իրավիճակը սրվել է հունվարի սկզբին։ Գրեթե ամեն օր տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, գնդակոծել է հայկական դիրքերն ու դիվերսիոն փորձեր է կատարել։ Հայկական կողմն ունեցել է յոթ զոհ, ադրբեջանական կողմի կորուստները, տարբեր տվյալներով, տասնյակներ են կազմում։

Գնահատելով ստեղծված իրավիճակը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սահմանին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում հայկական կողմն իրեն է վերապահում կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։