484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի գործողությունները սպառնում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ տարածաշրջանին. Օհանյան
15:46
27 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ. 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի գործողությունները սպառնում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ տարածաշրջանին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ 

«Դատելով Ադրբեջանի քաղաքականությունից` այդ երկրի ղեկավարությունն ունի մի նպատակ` աննախադեպ լարվածության մեջ պահել իրավիճակը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին` քաղաքական զիջումներ պահանջելով։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը` սեփական բնակչության շրջանում հայատյացության մթնոլորտ ձևավորելով»,– ասաց Օհանյանը։

Ըստ նրա` ամբողջ նախորդ տարվա ընթացքում հակառակորդը նաև այս տարի շարունակում է դիվերսիոն–հետախուզական գործողություններ իրականացնել և «դիպուկահար» պատերազմ վարել, բայց լուրջ հաջողությունների չհասավ։

Հունվարի սկզբից ղարաբաղյան և ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակը կտրուկ սրվել է։ Գրեթե ամեն օր հաղորդումներ են ստացվում կրակոցների, այդ թվում, ականանետներով գնդակոծումների, ինչպես նաև դիվերսիաների փորձերի և կորուստների մասին, այդ թվում` հայկական կողմից։

«Ադրբեջանը նաև տեղեկատվական պատերազմ է վարում, որի շրջանակում պետական և այլ հարթակներում հակահայկական քարոզչություն է տարվում փաստերի սարսափելի աղավաղման միջոցով»,– նշեց նախարարը։

Օհանյանի խոսքով` այդ մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանը զարգացնում է պաշտպանության համակարգը և ռազմական ներուժ ավելացնում, ինչպես նաև զարգացնում է հավաքական անվտանգության մեխանիզմները։

«Բանակում ներդրվում են 21–րդ դարին համապատասխանող չափանիշներ, բայց չնայած ձեռքբերումներին` Հայաստանի զինված ուժերն իրենց գործունեության քննադատական վերլուծության, յուրացրած դասերի և մշտական կատարելագործման  քաղաքականություն են վարում` շարունակելով Հայաստանի և ԼՂՀ–ի անվտանգության ապահովման քաղաքականություն իրականացնել»,– ընդգծեց Օհանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։