486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրու սպանությունների կատարման մեջ մեղադրվողի գործողությունները որևէ տրամաբանության չեն ենթարկվում. հատուկ ջոկատային
15:50
21 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում կատարված սպանությունների մեջ մեղադրվող ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի գործողությունները որևէ տրամաբանության չեն ենթարկվում, չորեքշաբթի լրագրողներին ասաց հետախույզ–հատուկ ջոկատային Վովա Վարտանովը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի է, ինձ համար ծանր է անգամ այդ մասին խոսել։ Սակայն ամեն դեպքում կփորձեմ վերլուծել Պերմյակովի գործողությունները», – ասաց Վարտանովը։

Նրա խոսքով` անհասկանալի է, թե ինչպես է Պերմյակովը գտել զոհված Ավետիսյանների տան հասցեն, չէ՞ որ նա վերջերս է եկել Հայաստան, հազվադեպ է դուրս եկել քաղաք, սակայն այդքան հեշտությամբ կարողացել է կողմնորոշվել տեղանքում։

«Կամ էլ նա, ունենալով լուրջ հոգեկան խնդիրներ, որոշել է մտնել հենց այդ տուն, և տանտերերի բախտը պարզապես չի բերել։ Կամ էլ հնարավոր է, որ պատճառ է դարձել այն փաստը, որ տանտերը որոշ ժամանակ աշխատել է Ռուսաստանում և միայն մեկ ամիս առաջ է վերադարձել», – ավելացրեց Վարտանովը։

Նրա խոսքով` անհնար է կրակել ավտոմատից և չարթնացել հարևաններից ոչ մեկին, քանի որ Կալաշնիկովի ավտոմատը, որն այդ օրը եղել է Պերմյակովի մոտ, բավականին աղմկոտ զենք է։

«Ենթադրենք նա է սպանել, սակայն ինչպե՞ս է Պերմյակովը հայտնվել թուրքական սահմանի մոտ, դեռևս հանելուկ է։ Ավելին` մենք ռուսական կողմի հետ երկու ռազմական պայմանագիր ունենք, առաջինը վերաբերում է 102–րդ ռազմաբազային, երկրորդը` ռուսական սահմանային զորքերին։ Ըստ այդ պայմանագրերի, որոնք կարգավորում են Հայաստանի տարածքում ռուս զինվորների գտնվելը, ՌԴ–ի սահմանապահները հայ–թուրքական և հայ–իրանական սահմանների մոտ սահմանախախտ հայտնաբերելու դեպքում պետք է փոխանցեն նրան Հայաստանի իշխանություններին, քանի որ նա խախտում է հայկական օրենսդրությունը», – նշեց Վարտանովը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։