484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը բարձր է գնահատել ռուսական ռազմակայանի հրամանատարի աշխատանքը
20:22
20 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության` ռուսական 102–րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու աշխատանքի գնահատման մասին հարցին, հայտնեց, որ հրամանատարի գործունեությունը շատ բարձր է գնահատում։

«Նրա հրամանատարությամբ ռազմակայանի և ՀՀ Զինված ուժերի միջև համագործակցությունը ավելի բարձր մակարդակի է դրվել, նա զգալիորեն ավելացրել է ռազմակայանի մարտունակությունը, և մենք կարծում ենք, որ նա լավ հրամանատար է», – ասաց Հովհաննիսյանը։

Գյումրիում տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրներով և ՄիԳ–29 կործանիչներով, ռազմակայանում մոտ 4,5 հազար զինվորական է ծառայում։

ՌԴ–ն և Հայաստանը 2010թ.–ի օգոստոսի 20–ին երկարացրել են այդ ռազմակայանի տեղակայման պայմանագրի գործողության ժամկետը։ Պայմանագիրը ստորագրվել է 1995թ.–ին, գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը կգործի մինչև 2044 թվականը։

Պատասխանելով այն հարցին, թե Գյումրիում տեղի ունեցող վերջին ողբերգական իրադարձությունների կապակցությամբ Ռուզինսկին կենթարկվի՞ պատասխանատվության` Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարծում, որ նա պատասխանատու է անձնակազմի համալրման համար, քանի որ այդ զինծառայողը (Պերմյակով) Հայաստանում է գտնվում ընդամենը մեկ ամիս»։

«Իհարկե, զինվորականները միշտ պատասխանատվություն են կրում իրենց ենթակաների համար, սակայն հրամանատարը պատասխանատու չէ ամեն ինչի համար», – ավելացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: