483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+4
Եղանակը Երևանում
Հայ
Էրեբունի ավիաբազայի ուղղաթիռային էսկադրիլիան վերսկսել է թռիչքները
20:20
13 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում Հարավային ռազմական օկրուգի ՌՕՈւ–ի և ՀՕՊ–ի հրամանատարության Էրեբունի ռուսական ավիաբազայի ուղղաթիռային էսկադրիլիայի Մի–8 և Մի–24 ժամանակակից ուղղաթիռների օդաչուները սկսել են պլանային թռիչքներ իրականացնել Ռոստովի մարզի օդանավակայանում, հաղորդում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։

Թռիչքներն իրականացվում են ավիացիոն զորամիավորման հրամանատարության ղեկավարությամբ, պարապմունքներին մասնակցում է ավելի քան 100 օդաչու, թռիչքներ ապահովման օդային և ցամաքային ծառայությունների մասնագետներ։

Մասնագետների հիմնական խնդիրն է ձեռք բերել և կատարելագործել Մի–8ՄՏՎ, Մի–8ԱՄՏՇ և Մի–24 տեսակի ժամանակակից ուղղաթիռների կառավարման հմտությունները։ Հատուկ ուշադրություն կդարձվի նաև օդաչուների դիպուկ և ճիշտ գործողություններին արտասովոր և ճգնաժամային իրավիճակների դեպքում անծանոթ տեղանքում ցերեկային և գիշերային ժամերին տարբեր եղանակային պայմաններում երկրի մակերևույթից 10–15 մետր բարձրության վրա։

Օդաչուները մշակելու են թռիչքն ու վայրէջքը,  օդանավի ղեկավարումը, արագության և բարձրության ամբողջական դիապազոնում` հիմնական պիլոտաժային վարժությունների կատարմամբ, օդաչուները նաև իրականացնելու են կրակային պաշտպանություն և հետ են մղելու պայմանական հակառակորդի գրոհները բոլոր տեսակի սպառազինության միջոցով։

Ժամանակակից ավիացիոն տեխնիկայի և օդաչուների վերաբազավորումը Էրեբունի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ՀՀ–ում ռուսական ավիացիոն ռազմաբազան, նախատեսվում է իրականացնել օդանավակայանում ուղղաթիռային թռիչքուղիների, կայանատեղերի և ռազմական ծառայողական օբյեկտների կառուցումից հետո։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։