484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում մեկնարկել են բժիշկների համատեղ հավաքներ
12:46
25 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բժշկական վաշտի և թիվ 1602 զինվորական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման ռազմական բժիշկների համատեղ հավաքներ են մեկնարկել Հայաստանում գտնվող Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի Կամխուդ բարձր–լեռնային հրաձգարանում, հաղորդում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։

«Շուրջ 100 զինծառայողներ` հոսպիտալի ղեկավար, բժշկական ծառայության գնդապետ Ֆելիքս Գոռլովի գլխավորությամբ, եռօրյա հատուկ գործնական դասընթաց կանցնեն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պարապմունքների ընթացքում սանիտարային հրահանգիչները, ֆելդշերները, ովքեր վերջերս են եկել ռուսական զորամասերից, կուսումնասիրեն մարտական գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած պայմանական հիվանդներին և տուժած զինծառայողներին օգնություն ցուցաբերելու մեթոդաբանությունը։

Զորավարժությունների մասնակիցները կծանոթանան ռազմաբժշկական փրկարարական տեխնիկայի ժամանակակից նմուշներին և հիվանդների բուժման մեթոդներին։ Պարապմունքների ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի դաշտային պայմաններում տուժածներին, ծովի մակարդակից 1500–2500 մետր բարձրության պայմաններում թթվածային քաղցիծ և զրոյից ցածր 30–5 աստիճանի պայմաններում տուժած զինծառայողներին օգնություն ցուցաբերելու հմտություններին և գործողություններին։

«Ռազմական բուժաշխատողների գործնական ինտենսիվ դասընթացների ժամանակ մեր նպատակն է հոգեբանորեն պատրաստել ենթականերին իրենց մասնագիտական պարտականությունների կատարման և մարտի դաշտում ծայրահեղ ու ոչ ստանդարտ իրավիճակներում վստահ գործելու համար», – նշել է Ֆելիքս Գոռլովը։

ՀՀ–ում Գյումրու զինվորական կայազորի թիվ 1602 զինվորական հոսպիտալի զորամիավորման և կառուցվածքային ստորաբաժանման ռազմական բժիշկների նախապատրաստական դասընթացների վերջում կանցկացվեն ստուգարքներ, որոնց ընթացքում կգնահատվի մարտի դաշտում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հարցում հատուկ պատրաստվածության մակարդակը` զբաղեցրած պաշտոններում հետագա ծառայություն անցնելու իրավունք ստանալու համար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։