482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
«Արիության» դասեր են անցկացվում աշակերտների հետ Հայաստանի ռուսական ռազմակայանում
14:40
22 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում զինվորական միավորման ստեղծման 73-րդ տարեդարձին նվիրված «Արիության» դասեր են անցկացվում միջին և ավագ դպրոցների աշակերտների հետ Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

Շաբաթվա ընթացքում անձնակազմի հետ աշխատող սպաները ճանաչողական պարապմունքներ կանցկացնեն` զինվորական մասի զինծառայողների ավելի քան 300 երեխաներին ներկայացնելով զինմասի ստեղծման պատմությունը և գործունեությունը։

Զինմասի օրվան ընդառաջ արիության բաց դասի նախաձեռնողը ռուսական ռազմակայանի` անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչն է, որը բաց դասախոսություն կկարդա` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին։   

Ամսվա ընթացքում նախ դպրոցականների, այնուհետև` նաև նորակոչիկների համար կանցկացվեն դասախոսություն-զրույցներ և ինտերակտիվ պարապմունքներ` «Առաջին համաշխարհային պատերազմը, դրա նշանակությունը Ռուսաստանի, մյուս մասնակից երկրների կյանքում», «Երկու համաշխարհային պատերազմ։ համազգեստի և հանդերձանքի էվոլյուցիա» թեմաներով։

Թանգարանի ցուցասրահներում կլուսաբանվեն պատմությանը վերաբերող հարցեր, նաև սպաները կպատմեն հայ-ռուսական հարաբերությունների մասին` XVIII դարից մինչ մեր օրերը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։